Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո Volkswagen-ը պատմության մեջ աշխատատեղերի ամենախոշոր կրճատումն է իրականացնելու Ակնհայտ է, որ Հայաստանի վարչապետը խոսակցությունը տանում է դեմագոգիայի դաշտ. Զախարովա Հայաստանի քաղաքացիները հստակ արտահայտեցին իրենց վճռականությունը՝ կառուցելու անվտանգ, ժողովրդավարական Հայաստան. Սոնա Ղազարյանը՝ ԵԽԽՎ-ում ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի արտահերթ նստաշրջան Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը Մեկնարկել է Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային կինոփառատոնը Հայ պատանի երաժիշտները ելույթ են ունեցել Եվրոպայի հեղինակավոր համերգային դահլիճներում «Քաղաքը պետք է կառուցվի մեծագույն նվիրվածությամբ»․ նամականիշի մարում՝ նվիրված ճարտարապետ Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակին

Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. ՌուբիոVolkswagen-ը պատմության մեջ աշխատատեղերի ամենախոշոր կրճատումն է իրականացնելուԱկնհայտ է, որ Հայաստանի վարչապետը խոսակցությունը տանում է դեմագոգիայի դաշտ. ԶախարովաՀայաստանի քաղաքացիները հստակ արտահայտեցին իրենց վճռականությունը՝ կառուցելու անվտանգ, ժողովրդավարական Հայաստան. Սոնա Ղազարյանը՝ ԵԽԽՎ-ումԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի արտահերթ նստաշրջանՎրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետԿոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզումԿասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկըՄեկնարկել է Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային կինոփառատոնըՀայ պատանի երաժիշտները ելույթ են ունեցել Եվրոպայի հեղինակավոր համերգային դահլիճներում«Քաղաքը պետք է կառուցվի մեծագույն նվիրվածությամբ»․ նամականիշի մարում՝ նվիրված ճարտարապետ Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակին6 մեդալ՝ Պատանիների մաթեմատիկայի բալկանյան օլիմպիադայումԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքըՆպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն էՄեյվեզեր ընդդեմ ԹայսոնիՄոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ ՊեսկովՈւրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և ԱդրբեջանԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն ՄուրադյանըՀորմուզի նեղուցով անցնող այլընտրանքային ճանապարհը ԻՀՊԿ-ի ռազմածովային ուժերը վտանգավոր են համարել Կաթնառատ գյուղում կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը. ՍԱՏՄՀաագայում քննարկվել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարներըՀունիսի 27-ին Մ-2 միջպետական նշանակության ճանապարհի՝ Մեղրու մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համարՔննարկվել է Կոնդ թաղամասի քաղաքաշինական հայեցակարգըՀայաստանում հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները վիճարկելու գործով ՍԴ որոշման հրապարակման վերջնաժամկետը հուլիսի 4-ն էՀայաստանում հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները վիճարկելու գործով ՍԴ որոշման հրապարակման վերջնաժամկետը հուլիսի 4-ն էՊաշտոնատար անձի կողմից 2 դրվագ գործողությամբ խոշտանգում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՇախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնության ավարտին մնացել է մեկ խաղափուլ․ հայ պատվիրակների արդյունքներըԱՄՆ-ն մեղմացնում է վիզային սահմանափակումներն Իրանի հավաքականի համար Հսկա մոլորակ, որը գրեթե «կշիռ չունի»Հաղթանակներ, որոնք ոչինչ չեն որոշումՀուլիսի 6-ից 12-ը Սկոպյեում կայանալու է Մ-20 տարեկանների ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունըԲասկետբոլի Հայաստանի կանանց ազգային հավաքականը ԵԱ կիսաեզրափակչում էՇրջայց Գառնիի Ատոմի անվան թիվ 2 ավագ դպրոցումՀՀ Կառավարությունը մեղմում է գյուղատնտեսական ծրագրերի շահառուների վարկային բեռըՍԴ-ում ԱԺ ընտրությունների արդյունքները վիճարկող գործի քննությանը քաղաքական ուժերի ներկայացուցիչները հանդես են եկել միջնորդություններովԴատական նիստի ընթացքում միջամտել է պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանըԴատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Ալեն ՍիմոնյանիՍԴ երկու դատավորի մասնակցության անհնարինության հարցը քննարկման առարկա չդարձվեցՎահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորություններըՎենսն ու Ռուբիոն արտաքին քաղաքականության հարցերում տարբեր հայացքներ ունեն․ ReutersՈ՞ւր են անհետացել «Եկեղեցիների պուրակի» հայկական եկեղեցիների և վանքերի մանրակերտերը. Մի քանի ժամ, հարյուրավոր մեկնաբանություններ և մի պատմությունԻրանում տեսչական ստուգումների մեխանիզմի շուրջ համաձայնություն կաԱյսօր, ԱՄՆ գործուն ներգրավվածությամբ, Հայաստանը և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Մհեր ԳրիգորյանՄեկ օրում բացահայտվել է 159 հանցագործություն. ՆԳՆՀայկական կողմը չի վճարում իր 10 տոկոսը․ ՀԱՊԿ-ում ՌԴ ներկայացուցիչՊԵԿ-ը ներկայացրել է մաքսային ստուգումների նոր պարզեցված կարգավորումներըԱյսօր մինչև ժամը 20:00-ն Էջմիածնում ջուր չի լինիՇարունակվում է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի աշխատանքային այցը ՀունաստանԵՄ միջնորդությամբ առաջիկայում նախատեսվում են հայ-ադրբեջանական բարձր մակարդակի շփումներ
Հայաստան

Ոստիկանությունը բացահայտել է յուրացման դեպքեր (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ոստիկանությունը շարունակում է ակտիվ պայքարը կոռուպցիայի դեմ: Ներկայացնենք վերջին մի քանի օրերի ոստիկանության բացահայտումները հանրապետության տարբեր մարզերում:

Օրերս ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում օպերատիվ տեղեկություններ ստացվեցին, որ Արարատի մարզի Արևաբույր համայնքի նախկին ղեկավարն իր պաշտոնավարման ընթացքում թույլ է տվել մի շարք յուրացումներ ու չարաշահումներ:Նյութերի նախապատրաստման ընթացքում նույն վարչության ծառայողները համագործակցելով ոստիկանության Արարատի մարզային վարչության ու Մասիսի բաժնի ծառայողների հետ, իրականացնելով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել են, որ Արևաբույր համայնքի նախկին ղեկավարը օգտագործելով իր պաշտոնական դիրքը, 2014 թվականից, նույն գյուղի մի բնակչի հրամանագրել է որպես համայնքապետի տեղակալ, այնուհետև՝ առաջատար մասնագետ, սակայն վերջինս պատշաճ աշխատանքի չի եկել և չի կատարել աշխատանքային գործառույթները, նրա փոխարեն աշխատանքն արել են համայնքապետարանի այլ աշխատակիցները:

Հրամանագրված քաղաքացու անվամբ համայնքապետարանի բյուջեից դուրս է գրվել շուրջ 4.370.000 դրամ որպես աշխատավարձ և պետությանը պատճառվել է խոշոր չափերի նյութական վնաս:

Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի յուրացման կամ վատնման հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է քննություն:

Յուրացման փաստով մեկ այլ օպերատիվ տեղեկություն ոստիկանություն ստացվել է Շիրակի մարզից:

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կառուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության աշխատակիցները, համագործակցելով ոստիկանության Շիրակի մարզային վարչության ու Աշոցքի բաժնի ծառայողների հետ, պարզել են, որ Շիրակի մարզի Գոգհովիտ գյուղի միջնակարգ դպրոցի տնօրենը օգտագործելով պաշտոնական դիրքը, 2015 թվականին որպես բակապահ է ձևակերպել եղբոր կնոջը, իսկ 2017-ից 2018 թվականներին որպես օպերատոր է ձևակերպել որդուն:

Նրանք իրականում աշխատանքի չեն գնացել, իսկ նրանց անվամբ դուրս գրված աշխատավարձի շուրջ 2.000.000 դրամը յուրացվել է:

Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ յուրացման կամ վատնման հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է ՀՀ ՔԿ Շիրակի մարզային վարչություն՝ նախաքննություն իրականացնելու համար:
Հաջորդ դեպքն էլ արձանագրվել է Արմավիրի մարզում:

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կառուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության, Արմավիրի մարզային վարչության և Վաղարշապատի բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ և ձեռք բերված տվյալներով պարզվել է, որ Արմավիրի մարզի Դաշտ համայնքի միջնակարգ դպրոցի նախկին տնօրենը 2013-ից մինչև 2018 թվական դպրոցի պահակի հաստիքին հրամանագրել է իր որդուն, նա աշխատանքի չի գնացել և նրա անվամբ որպես աշխատավարձ դուրս գրված շուրջ 3.590.000 դրամը յուրացվել է:
Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ յուրացման կամ վատնման հատկանիշներով:
Կատարվում է քննություն:

 

***

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: