ԱՄՆ-ում կառավարության աշախատանքի կասեցումը կարող է մինչեւ հունվար տեւել
ԱՄՆ-ի Կոնգրեսին հնարավոր է չհաջողվի այս տարի կարգավորել բյուջեի վերաբերյալ տարաձայնությունները:
Այս մասին Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է Սպիտակ տան վարչակազմի եւ բյուջեի վարչության ղեկավար Միք Մալվեյնին:
Նա կարծում է, որ առաջիկա օրերին դեպքերը շատ արագ չեն զարգանա, ուստի հնարավոր է, որ դաշնային կառավարության աշխատանքի կասեցումը շարունակվի դեկտեմբերի 28-ից հետո՝ մինչեւ նոր գումարման Կոնգրեսի աշխատանքի մեկնարկը:
Նախատեսվում է, որ բյուջեի բանակցությունները Վաշինգթոնում կշարունակվեն դեկտեմբերի 27-ին, իսկ հունվարի 3-ին Կոնգրեսը նոր կազմով կհավաքվի: Որոշ պետական մարմինների աշխատանքը կասեցվել է մինչեւ բյուջեն հաստատվի, գրում է «Ինտերֆաքսը»:
Հիշեցնենք, որ բյուջեի քննարկման տարաձայնություններն առաջացել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի` ԱՄՆ-Մեքսիկայի սահմանին պատ կառուցելու համար հինգ միլիարդ դոլար հատկացնելու պահանջի պատճառով: Պատի կառուցման համար Թրամփը նույնիսկ պատրաստ է կասեցնել կառավարության աշխատանքը: Կիրակի Սպիտակ տան ղեկավարը կրկին հայտարարել էր, որ այս նախագծին այլընտրանք չի տեսնում, որը նախատեսված է ապահովել ԱՄՆ քաղաքացիների անվտանգությունը:
Լուրեր Հայաստանից - NEWS.am


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ