Մեխիկոյում տոնակատարության ժամանակ հինգ մարդ է սպանվել
Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյի Կարմեն-Սերդան շրջանում տոնակատարության ժամանակ հանցավոր խմբավորման հարձակման հետևանքով հինգ մարդ է զոհվել: Ինչպես նշում է infobae պորտալը, ընդհանուր առմամբ՝ դեկտեմբերյան տոների երկու օրվա ընթացքում Մեխիկոյում առնվազն 20 մարդ է սպանվել:
El Universal-ի հաղորդմամբ՝ հանցագործների խումբը տոնակատարության ժամանակ մոտեցել է այդ շրջանի տներից մեկին, ներս մտել և կրակ բացել այնտեղ գտնվողների ուղղությամբ: Հարձակման հետևանքով երկու մարդ տեղում մահացել է, ևս հինգը վիրավորվել են: Տուժածներն անմիջապես հոսպիտալացվել են, սակայն նրանցից երեքը մահացել են ստացած վնասվածքներից
Հարձակման պատճառներն առայժմ հայտնի չեն, սակայն Կարմեն-Սերդանը համարվում է ամենավտանգավոր շրջաններից մեկը, որտեղ շատ տարածված է թմրանյութերի առևտուրը, իսկ բռնության դեպքերի թիվը վերջին տարիներին կտրուկ աճել է:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ