ՀՀ քաղաքացիները Կրասնոդարում 30-ամյա կնոջ են առեւանգել
Կրասնոդարում Հայաստանի երկու քաղաքացիների եւ Տաջիկստանի քաղաքացու դեմ քրեական գործի հետաքննությունն ավարտվել է: Այս մասին ասվում է ՌԴ տարածաշրջանային Քննչական կոմիտեի կայքում, հաղորդում է RG-ն:
Օտարերկրացիները մեղադրվում են 30-ամյա կնոջ առեւանգման մեջ: Քննքության վարկածով՝ 2018 թվականի հունվարի 31-ին Հայաստանի 27-ամյա քաղաքացին որոշել է առեւանգել իր ծանոթուհուն եւ գործին ներգրավվել է իր երկու ընկերներին: Այդ օրն էլ նրանք կազմակերպել են առեւանգումը: Մեքենայով մոտենալով Սեվերնայա փողոցի շենքերից մեկին՝ նրանք սպասել են կնոջը:
Փողոցում կնոջը տեսնելով՝ երկու առեւանգողները բռնել են նրան եւ նստեցրել մեքենայի հետեւի նստատեղին, որի ղեկին իրենց հանցակիցն էր եւ ուղեւորվել Ավերկիեւի փողոցի ուղղությամբ:
Սակայն կինը դիմադրություն է ցույց տվել եւ օգնության կանչել: Անցորդներն այդ մասին հայտնել են ոստիկանությանը: Կարմիր Պարտիզանների փողոցում ոստիկանները շրջապատել են առեւանգողների մեքենան եւ ազատել գերուհուն:
Բացի այդ առեւանգման գործի մասնակիցներից մեկը 2016-ին Արմավիր քաղաքի Մանկական քաղաքային հիվանդանացի տարածքում բաճկոն է գողացել:
«Դատախազի կողմից հաստատված մեղադրական եզրկացությամբ քրեական գործն ըստ էության քննելու համար դատարան է ուղարկվել», - նշվում է հաղորդագրությունում:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ