Պակիստանում 4 երիտասարդ սպանվել է «հանուն ընտանիքի պատվի»
Պակիստանի հյուսիսարեւմտյան մարզի ոստիկանությունը հայտնել է գյուղական խորհրդի կարգադրությամբ 4 երիտասարդի սպանության մասին՝ «հանուն ընտանիքի պատվի», փոխանցում է Associated Press-ը:
Տեղական ոստիկանության ղեկավար Ռաջա Աբդուս Սաբուրը հայտնել է, որ հանցակցության կասկածանքով կալանավորվել է մեկ տղամարդ, մյուսների նկատմամբ հետախուզում է հայտարարվել:
Սպանողների զոհերն են դարձել 18-ից մինչեւ 21 տարեկան 2 տղամարդ եւ 2 կին: Նրանց դիակները հայտնաբերել էին ուրբաթ մոտակա լեռնային գյուղից որոշ հեռավորությամբ:
Նշվում է, որ ամեն տարի երկրում սպանում են հազարից ավելի կնոջ, որոնք մինչամուսնական կապ են հաստատում եւ հանդես են գալիս ընտանիքին հակառակ: Այսպես կոչված, «հանուն ընտանիքի պատվի» սպանություններն իրականացնում են հենց զոհերի ազգականները:
Այսպես՝ 2012 թվականին երիտասարդ կանանց սպանել էին միայն այն պատճառով, որ նրանք հարսանիքի ժամանակ տղամարդկանց պարի հանդեպ իրենց հավանությունն էին արտահայտել:
Լուրեր Հայաստանից - NEWS.am

















































