Եմենում հաշտության գործընթաց է
ՄԱԿ գլխավոր քարտուղարի թիմը, որի խնդիրն է հաշտության մշտադիտարկում անցկացնելը, ժամանել է Հոդեյդա, տեղեկացնում է Ռոյթըրը՝ հղում կատարելով ՄԱԿ-ին եւ տեղի իշխանություններին։
Ավելի վաղ կողմերը, ՄԱԿ աջակցությամբ, բանակցություններ էին վարել Շվեդիայում և համաձայնել հաշտություն հայտարարել, դադարեցնել մարտերը Հոդեյդայում եւ քաղաքի արվարձաններում։
Հաշտության մասին հայտարարվել էր երեքշաբթի օրը, սակայն քաղաքի արվարձաններում դեռեւս շարունակվում էր փոխհրաձգությունը։
ՄԱԿ փորձագետների խումբը գլխավորում է շվեդ պաշտոնաթող գեներալ Փաթրիկ Քամաերթը։
Օդանավակայանում գեներալին դիմավորել են Եմենի իշխանությունների ներկայացուցիչները։ Այնուհետեւ ՄԱԿ փորձագետների խումբը կուղեւորվի Սանա, որտեղ կհանդիպի հուսիթների ներկայացուցիչների հետ։
Խմբի մշտադիտարկումը կշարունակվի Հոդեյդայում եւ երկրի երեք այլ քաղաքներում։
Հոդեյդան, որը Եմենի գլխավոր նավահանգիստն է, պատերազմի կենտրոնում է եղել 4 տարի շարունակ, ինչը կարող էր հանգեցնել հումանիտար մատակարարումների դադարեցման ու սովի սպառնալիքի երկրի 16 մլն բնակչության համար։
Լուրեր Հայաստանից - NEWS.am


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ