Բնապահպանները մերկացել են ի պաշտպանություն կենդանիների
Մի քանի տասնյակ բնապահպան-ակտիվիստներ մերկացել են եւ իրենց վրա արհեստական արյուն են լցրել Բարսելոնայի կենտրոնում՝ Կատալոնիայի հրապարակում: Ակտիվիստները խմբով պառկել են «Քանի՞ կյանք է տրվել մուշտակի համար» պաստառի տակ: Ինչպես հայտարարել են ակցիայի կազմակերպիչները, այդպիսով նրանք իրենց բողոքն են հայտնել մորթու համար կենդանիների դաժան սպանդի դեմ:
Բնապահպանների ակցիան անմիջապես զանգվածային ուշադրության է արժանացել:
Top-News.am

















































