Gallup. Պարզվել էր, որ Հայաստանից ցանկանում էր արտագաղթել ավելի շատ մարդ, քան Սիրիայից (տեսանյութ)
Աշխարհի յուրաքանչյուր 6-րդ բնակիչ ցանկանում է ընդմիշտ լքել իր հայրենիքը եւ բնակություն հաստատել այլ երկրում: Այս մասին են վկայում այս շաբաթ հրապարակված, 2015-2017 թվականներին ամերիկյան Gallup խմբի կողմից 152 երկրների ավելի քան 450,000 մարդկանց հարցման արդյունքները:
Միացյալ Նահանգները շարունակում է մնալ պոտենցիալ ներգաղթյալների առավել ցանկալի բնակավայրը։ Այստեղ է ցանկանում տեղափոխվել հարցման ենթարկվածների 21 տոկոսը: Երկրորդ եւ երրորդ տեղերը ներգաղթյալների առավել ցանկալի երկրների ցուցակում կիսում են Կանադան եւ Գերմանիան՝ յուրաքանչյուրը 6 տոկոսով:
Հատկանշական է, որ 2015-17 թվականներին անցկացված հարցման արդյունքում պարզվել էր, որ Հայաստանից ցանկանում էր արտագաղթել ավելի շատ մարդ, քան Սիրիայից:
Այսպես, Հայաստանը, Նիգերիան եւ Հոնդուրասը մի շարքում էին. այս երկրներից ցանկանում էր արտագաղթել բնակչության գրեթե կեսը՝ 47 տոկոսը, մինչդեռ քաղաքացիական պատերազմից տառապող Սիրիայից ցանկանում էր արտագաղթել երկրի բնակչության 46 տոկոսը:
Առավել մեծ թվով մարդ՝ բնակչության երկու երրորդը, ցանկանում է արտագաղթել Սյերա Լեոնեից եւ Լիբերիայից: Հայիթիից, Ալբանիայից, Սալվադորից եւ Կոնգոյից ցանկանում է արտագաղթել բնակչության կեսից ավելին: Արտագաղթի մղելու հիմնական պատճառներն են հակամարտությունները, սովը եւ աղետները:
Համաշխարհային մակարդակով արտագաղթել ցանկացողների ներկա տոկոսը առավելագույնն է նախորդ դարի 30-ականների տնտեսական խոշոր անկումից ի վեր: Միեւնույն ժամանակ, Եվրամիության անդամ պետությունների բնակչության թվում արտագաղթի ցանկության աճ վերջին տասնամյակներում չի արձանագրվել:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ