Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՆԳ նախարարի տեղակալն ընդունել է Խոշտանգումների դեմ պայքարի համաշխարհային կազմակերպության առաքելության ներկայացուցիչներին ՀՀ վարչապետի գավաթ» լողի մրցաշար․ կմրցեն 4-7-րդ և 8-12-րդ դասարանցիները Ավարտվել է 3 անձի սպանության, ինքնասպանության հասցնելու փորձի, անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու, շորթման վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը ԶԳՈՒՇԱՑԵ՛Ք․ կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը Տիգրան Համբարձումյանը՝ WCF Crete Rapid Challenge 2026 մրցաշարի հաղթող ՀԴԲ-ն ուսումնասիրում է Nvidia-ի գործադիր տնօրենի հետ կապված գործը Զինվորականներն ամրապնդում են մեր բանակցային դիրքերը Թուրքիայի հետախուզության ղեկավարը հայտնել է Դոհայում Վենսի և Ռեզայիի հնարավոր հանդիպման մասին Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր Ռաուլ Գոնսալեսը իսպանական Օվիեդոյի գլխավոր մարզիչն է Իրանը կոչ է արել ԱՄՆ-ին ընդունել Թեհրանի յոթ պայմանները Էստոնիայի ԱԳ նախարարը Արարատ Միրզոյանին շնորհել է Արժանիքների խաչ առաջին աստիճանի շքանշան

ՆԳ նախարարի տեղակալն ընդունել է Խոշտանգումների դեմ պայքարի համաշխարհային կազմակերպության առաքելության ներկայացուցիչներինՀՀ վարչապետի գավաթ» լողի մրցաշար․ կմրցեն 4-7-րդ և 8-12-րդ դասարանցիներըԱվարտվել է 3 անձի սպանության, ինքնասպանության հասցնելու փորձի, անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու, շորթման վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունըԶԳՈՒՇԱՑԵ՛Ք․ կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերըՏիգրան Համբարձումյանը՝ WCF Crete Rapid Challenge 2026 մրցաշարի հաղթողՀԴԲ-ն ուսումնասիրում է Nvidia-ի գործադիր տնօրենի հետ կապված գործըԶինվորականներն ամրապնդում են մեր բանակցային դիրքերըԹուրքիայի հետախուզության ղեկավարը հայտնել է Դոհայում Վենսի և Ռեզայիի հնարավոր հանդիպման մասինԿրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմերՌաուլ Գոնսալեսը իսպանական Օվիեդոյի գլխավոր մարզիչն էԻրանը կոչ է արել ԱՄՆ-ին ընդունել Թեհրանի յոթ պայմաններըԷստոնիայի ԱԳ նախարարը Արարատ Միրզոյանին շնորհել է Արժանիքների խաչ առաջին աստիճանի շքանշանՄեծարման երեկո Կապույտ մզկիթումՈւշադրություն. Մ-2 Լծեն-Տաթև-Քաշունի ճանապարհահատվածը փակ էՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հարի Քեյնը տեղ չի գտել տարվա խորհրդանշական հավաքականումՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 32 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 40 քաղաքացուՓարաքարի Սուրբ Հարություն եկեղեցու տարածքում խուլիգանություն կատարած տղամարդը ձերբակալվել էՀայաստանը բանակցում է միջազգային խոշոր լոգիստիկ ընկերության հետՎեց ամիս ազատազրկման՝ բռնաբարության և սեռական բռնության երեք դեպքի համարԵթե հարցնեք նրա խաղընկերներին, կասեն` նա լավագույն կիսապաշտպանն է COP17 համաժողովն անցկացվել է անվտանգության բարձր մակարդակի ապահովմամբ և առանց միջադեպերի (տեսանյութ)Այս պահին նման զարգացումը բավականին քիչ հավանական է թվումՕդի ջերմաստիճանը կնվազի` առանց տեղումներիՍենեգալում ընթացող պատանեկան Օլիմպիական խաղերում Հայաստանն առաջին մեդալն է ապահովել Կդադարեցվի Սյունիքի մարզի Կապան քաղաքի ջրամատակարարումըԺոզե Մոուրինյուն ճանաչվել է Իսպանիայի Լա լիգայի հոկտեմբեր ամսվա լավագույն մարզիչՀոկտեմբերին Հայաստան է այցելել 286.182 զբոսաշրջիկՓԾ տնօրենն ընդունել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցչինԽոսրովի անտառ պետական արգելոցի տեսաթակարդները ֆիքսել են արու բեզոարյան այծերի (տեսանյութ) Ոստիկանության գվարդիայի փողային նվագախումբը Հայաստանը ներկայացրել է Օմանի միջազգային փառատոնումՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 106 քաղաքացուՓոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստըՍառնարանային համակարգերի կիբերհարձակումների մեջ Ֆրանսիան մեղադրել է ԻրանինԱրարատ Միրզոյանը բարձր է գնահատել Էստոնիայի աջակցությունը Հայաստան-ԵՄ գործընկերության խորացմանը (տեսանյութ)Տղամարդը մտել է Փարաքարի եկեղեցու տարածք, վնասել ու կոտրել գույքը (տեսանյութ)Փիթ Հեգսեթին պաշտպանության նախարարի պաշտոնից հեռացնելու վերաբերյալ առաջարկ է ներկայացվելԷբրիմա Տունկարան հայտնվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի մի շարք ակումբների դիտակետումԵրկրի ջերմության կուտակման արագությունը զգալիորեն աճել էՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով ժամանել է Ֆրանսիա (տեսանյութ)ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն 82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր երեխաների հետԱպագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYTԹրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկելՄարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկաՀանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումըՆոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբ
Մամուլ

Ինչ են Թուրքիան և Ադրբեջանն ակնկալում Հայաստանի նոր իշխանություններից. «Անադոլու»-ի անդրադարձը

Թուրքական ամենահայտնի լրատվական գործակալություններից «Անադոլու»-ն մանրակրկիտ անդրադարձ է կատարել Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններին ու դրանց նախորդած «թավշյա հեղափոխությանը»՝ վերլուծելով երկրում տիրող քաղաքական իրավիճակը, հին ու նոր իշխանությունների ներքին ու արտաքին քաղաքականության մեջ կանխատեսվող տարբերություններն ու, իհարկե, հայաստանյան նոր քաղաքական իրավիճակից Թուրքիայի ունեցած սպասումները:

«Հայաստանում Փաշինյանի ժամանակաշրջանն ու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը» վերնագրով հոդվածում թուրքական իշխանամետ լրատվամիջոցն ընդգծել է, որ Հայաստանի նոր իշխանություններից Թուրքիայի սպասումները մեծապես կապված են նաև Ադրբեջանի ունեցած սպասումների ու դրանց բավարարման հետ:

«Նախորդ ղեկավարների արած ներքին ու արտաքին քաղաքական սխալներն ուղղելու հարցում Փաշինյանն առավել ազատ է: Ի վերջո՝ նա ունի խորհրդարանի մեծամասնության և հասարակական լայն զանգվածների աջակցությունը, մյուս կողմից՝ աշխատելու է իրեն աջակցող նախագահի հետ»,- նշում է թուրքական գործակալության ադրբեջանցի թղթակից Ջևիդ Վելիևը՝ ընդգծելով, որ Հայաստանի նախորդ առաջնորդները սովորաբար չեն տիրապետել այս բոլոր առավելություններին միասին վերցված:

Մյուս կողմից էլ, ըստ հոդվածի հեղինակի, սա բերում է մի իրավիճակի, երբ տարածաշրջանային խաղաղության ու կայունության հասնելու հարցում, ցանկացած հետքայլի դեպքում ամբողջ պատասխանատվությունը կնկնի հենց Նիկոլ Փաշինյանի վրա, քանի որ վերջինս չի կարողանա որպես արդարացում օգտագործել խորհրդարանի, ժողովրդի կամ նախագահի աջակցության բացակայության պատրվակը:

Հոդվածի հեղինակը ուշադրություն է հրավիրում նաև ՀՀ վարչապետի պաշտոնակատարի՝ արցախյան հակամարտության վերաբերյալ այն հայտարարություններին, որոնցով պարտադիր է համարել բանակցային գործընթացում Արցախի իշխանությունների մասնակցությունը: Թուրքական լրատվամիջոցը շեշտում է, որ Թուրքիայի և Ադրբեջանի համար նման դիրքորոշումն անընդունելի է, քանի որ իրենք Արցախի գործող իշխանություններին համարում են ազգայնական ու ծայրահեղական ուժեր:

«Փաշինյանը բացահայտ հայտարարել է, որ առանց Լեռնային Ղարաբաղի հայերի համաձայնության չի կարող որևէ պայմանավորվածություն ձեռք բերվել: Սա բավական ճգնաժամային կետ է: Լեռնային Ղարաբաղը գտնվում է բավական ծայրահեղական դիրքորոշման տեր հայերի ձեռքում ու խաղաղության համար վարվող բանակցություններում առաջխաղացում գրանցելու համար նախ պետք է փոխվի այդ ղեկավարությունը: Եթե հայկական կողմն այս ուղղությամբ որևէ փոփոխություն չի նախատեսում՝ կարելի է ասել, որ սա խաղաղ բանակցային գործընթացի համար Փաշինյանի ստեղծած ծուղակն է», - գրում է «Անադոլուն»՝ հավելելով, որ այս հարցում Հայաստանի վարչապետի պաշտոնակատարի իրական նպատակներն ու անկախ որոշումներ կայացնելու համար անհրաժեշտ ուժի տեր լինել-չլինելը ցույց կտա ժամանակը:

Ինչ վերաբերվում է հայ-թուրքական հարաբերություններին՝ հոդվածի հեղինակը նկատում է, որ Հայաստանի նոր իշխանություններն այս հարցում նախկիններից տարբերվող դիրքորոշում, կարծես թե, չեն որդեգրել:

«Ընտրություններից առաջ կատարած հայտարարություններում Փաշինյանն անընդհատ շեշտում էր Թուրքիայի առաջադրած նախապայմանները: Մինչդեռ Թուրքիան այս հարցում ունի ոչ թե նախապայմաններ, այլ հստակ պահանջներ. Լեռնային Ղարաբաղի խնդրի հարցում գալ Ադրբեջանին գոհացնող արդյունքի, ինչպես նաև հրաժարվել Թուրքիայից հողային պահանջներից ու, այսպես կոչված, ցեղասպանության մասին պնդումներից»,- եզրափակում է «Անադոլու»-ն: