Հռոմի պապ Ֆրանցիսկոսը դարձավ 82 տարեկան
Հռոմի պապ Ֆրանցիսկոսն այսօր տոնում է ծննդյան 82-ամյակը: Catholic News Agency-ի փոխանցմամբ՝ առաջինը նրան շնորհավորել են «Սուրբ Մարթա» մանկական բարեգործական դիսպանսերի երեխաները։ Այն բացվել է 90 տարի առաջ Վատիկանի աջակցությամբ: Երեխաները Հռոմի պապի ծննդյան նախօրեին նրան տորթ են մատուցել: Այն զարդարված է եղել ամանորյա տոների խորհրդանիշներով: Ֆրանցիսկոս պապը երեխաների հետ անցկացրել է մոտ մեկ ժամ:
2013թ. ընտրված քահանայապետը շարունակում է ապրել Վատիկանի «Սուրբ Մարթայի տուն» հյուրանոցում, իսկ Առաքելական պալատի հարկաբաժիններն օգտագործում է որպես աշխատասենյակ: Արգենտինայից Վատիկան տեղափոխվելուց հետո Ֆրանցիսկոս պապը չի դավաճանել «հասարակ հոգևորականի» սովորույթներին: Նա իր օրը սկսում է առավոտյան 4:45-ին և, ինչպես ինքն է խոստովանել, հաճախ արտասանում է «Լավ տրամադրության աղոթքը»:
«Հումորի զգացումը բարիք է, որը ես խնդրում եմ Աստծուց»,- ասել է Հռոմի պապը:
Ֆրանցիսկոս պապի գաղտնիքներից մեկը խորը քունն է: Քահանայապետը քնում է 6 ժամ:
Խորխե Մարիո Բերգոլոն ծնվել է 1936թ. դեկտեմբերի 17-ին, Բուենոս Այրեսում՝ իտալացի ներգաղթյալների ընտանիքում: Նա Հռոմի 266-րդ պապ է ընտրվել 2013թ. մարտի 13-ին: Նա կաթոլիկ եկեղեցու պատմության մեջ առաջին Հռոմի պապն է, որ ընտրել է Ֆրանցիսկոս անունը: Առաջին Հռոմի պապն է Ամերիկա մայրցամաքից և ճիզվիտների միաբանությունից։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ