Ընդդիմադիրները վրաններ են տեղադրել խորհրդարանի շենքի առջև
Վրաստանի «Միասնական ազգային շարժում» կուսակցության կողմնակիցները, որոնք չեն ճանաչում նախագահական ընտրությունների արդյունքները, վրաններ են տեղադրել Թբիլիսիի կենտրոնում`խորհրդարանի շենքի դիմաց՝ պահանջելով արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում: Այդ մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:
Վրաստանի Թելավի քաղաք, որտեղ կիրակի կայացել է նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի երդմնակալության արարողությունը, խաղաղ ցույց անցկացնելու նպատակով առավոտյան ավտոերթով մեկնել էին նաև «Միասնական ազգային շարժում» կուսակցության անդամներն ու համակիրները՝ նախագահի նախկին թեկնածու Գրիգոլ Վաշաձեի գլխավորությամբ:
Սակայն իրավապահները Թելավիից 30 կմ հեռավորության վրա կանգնեցրել են ընդդիմադիրների ավտոշարասյունը և հորդորել ճանապարհը շարունակել ոտքով, ինչը վեճի պատճառ է դարձել: Ընդդիմադիրները մի քանի անգամ փորձել են անցնել ոստիկանության կազմած պատը և նույնիսկ վնասել են ոստիկանական մեքենաները: Նրանք հայտարարել են, որ քաղաքի բոլոր մուտքերը փակ են, իսկ իշխանությունն ընդդիմության գործողությունները սադրանք է որակել:
Ավելի ուշ, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին կոչ է արել ընդդիմությանը հավաքվել Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում և շարունակել բողոքի ակցիան:
Աղբյուրի փոխանցմամբ՝ ակցիային մասնակցում է մի քանի տասնյակ մարդ, նրանք պարբերաբար փորձում են փակել քաղաքի գլխավոր մայրուղու երթևեկությունը:


















































Սահակաշվիլիի կողմնակիցները Իվանիշվիլիից պահանջել են ծնկի գալ եւ ներում հայցել
Թբիլիսիում ցուցարարները փորձել են ներխուժել խորհրդարան, իրավիճակը լարված է (տեսանյութ)
Վրաստանում պետությունը կշարունակի օգնել փոքր ու միջին հյուրանոցներին
Վրաստանը չի կարող բացել սահմանը Հայաստանից զբոսաշրջիկների համար
Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 2 դեպք
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է