Ղազախստանում ընդդիմադիր գործիչներ, իրավապաշտպաններ և ակտիվիստներ են ձերբակալվել
Ղազախստանի Անկախության օրը՝ դեկտեմբերի 16-ին, ոստիկանությունը զանգվածաբար ձերբակալում է քաղաքացիական ակտիվիստներին և լրագրողներին: Այս մասին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի ղազախական ծառայությունը:
Իրավապաշտպանների հաղորդմամբ՝ ձերբակալություններ են տեղի ունեցել Ալմաթիի կենտրոնական հրապարակում: Ձերբակալվածների թվում են ընդդիմադիր քաղաքական գործիչներ, իրավապաշտպաններ: Ձերբակալությունների մասին առավոտից սոցցանցերում հայտնում են տարբեր օգտատերեր:
«Անկախության օրը մարդիկ պարզապես դուրս են եկել փողոց, և նրանց ձերբակալել են առանց որևէ պատճառի: Օրինակ, ես իրավապաշտպան եմ և ընդգրկված չեմ որևէ քաղաքական կուսակցության կազմում: Ինչո՞ւ չպետք է այսօր դուրս գամ տանից: Դա նշանակում է, որ ինչ-որ մեկին կարելի է դուրս գալ փողոց, մյուսներին՝ ո՞չ: Նման վերաբերմունքը մարդկանց նկատմամբ խտրականություն է», - ասել է իրավապաշտպան Տորեգոժինան:
1986 թվականի դեկտեմբերի 16-ին հազարավոր ցուցարարներ էին փողոց դուրս եկել Ղազախստանի Կոմունիստական կուսակցության ղեկավարի պաշտոնում սեփական թեկնածուին նշանակելու՝ Մոսկվայի որոշման դեմ, խորհրդային վարչակազմը, սակայն, բիրտ ուժով ճնշել էր բողոքի ալիքը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ