Կոսովոյի խորհրդարանը կողմ քվեարկեց երկրում լիարժեք բանակ ստեղծելուն
Չնայած ՆԱՏՕ-ի ղեկավարության և կոսովացի սերբերի ընդդիմությանը, Կոսովոյի խորհրդարանը կողմ քվեարկեց երկրում լիարժեք բանակ ստեղծելուն:
Ընդդիմախոսները պնդում են, որ այդ որոշումը խախտում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևը: Ընդունված օրենսդրության համաձայն Կոսովոյի բանակը բաղկացած կլինի 5 հազար զինվորականներից, ևս 3 հազար հոգի` պահեստազորում:
Բանակին կհատկացվի տարեկան 98 միլիոն եվրո: Կոսովական զինված ուժերին մաս կկազմեն հրետանի, հակաօդային, կենսաբանական և քիմիական պաշտպանություն: Կոսովոյում ԱՄՆ-ի դեսպան Ֆիլիպ Քոսնեթը սատարել է բանակի ստեղծման որոշումը հայտարարելով, որ «դա տրամաբանական քայլ է Կոսովոյի համար որպես ինքնիշխան պետության»:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը մինչդեռ հայտարարել է, որ այդ որոշումը «կարող է լուրջ հետևանքներ ունենալ» և հանգեցնել տարածաշրջանում լարվածության աճի:
Կոսովոն Սերբիայից դե ֆակտո անջատվեց 1999 թվականին ՆԱՏՕ-ի ձեռնարկած ռազմական գործողության արդյունքում: 2008-ի փետրվարին Կոսովոն միակողմանիորեն անկախություն հռչակեց, որը ճանաչել են աշխարհի 114 պետություններ: Սերբիան, սակայն, շարունակում է պնդել, որ Կոսովոն երկրի անբաժանելի մասն է: Այս հարցում Բելգրադին պաշտպանում են աշխարհի մի քանի տասնյակ պետություններ, այդ թվում՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներից երկուսը` Ռուսաստանն ու Չինաստանը: Եվրամիությունը փորձում է համոզել Բելգրադին և Պրիշտինային բարելավել հարաբերությունները, սակայն բանակցությունները առայժմ էական արդյունք չեն տվել:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ