Վատ Սանտան վախեցրել է երեխաներրին՝ պոկելով մորուքը եւ հայհոյելով
Բրիտանական Սանտա Կլաուսը հայտնվել է չլսողների սեփական ցուցակում այն բանից հետո, երբ հրդեհային ահազանգը լսելով խուճապի է մատնվել՝ պոկելով կեղծ մորուքը եւ երեխաների վրա գոռալով եւ հայհոյելով:
Washington Post-ը հաղորդում է, որ դեպքը տեղի է ունեցել Սենթ Այվեսում՝ Սուրբ Ծննդյան փառատոնին:
Միջոցառումը պետք է տոնական ավարտ ունենար, որում օգտագործվում էր ծովափի մի իդիլիական վայր. Սանտան նավակով ժամանել է «Գլխավոր ձնեմարդու» հետ եւ ուղեւորվել հարեւան քարանձավ երեխաներին ողջունելու համար:
Սակայն հարեւան ֆերմայի ծխի պատճառով հրդեհային ահազանգը միացել է:
Ծնողների խոսքով Սանտան հանել է գլխարկը եւ մորուքը եւ սկսել գոռալ եւ հայհոյել՝ դրանով իսկ ստիպելով մարդկանց հեռանալ:
Շատ ծնողներ վրդովված են եղել Սանտայի արտահայտություններից, որոնք նա օգտագործում էր վախեցած երեխաների ներկայությամբ:
«Մենք մեր երախաներին ասացինք, որ նա իսկական չէ, ինքնակոչ է եւ չլսողների ցուցակում կհայտնվի»,-պատմել է մայրերից մեկը:


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ