Իրանցի գործարարներին թույլ չեն տվել մտնել Վրաստան. խորհրդաժողովը ձախողվել է
«Իրանցի ներդրողների մարտահրավերները Վրաստանում» բիզնես-խորհրդաժողովը, որը դեկտեմբերի 14-ին պլանավորված էր «Բիլթմոր» հյուրանոցում, ձախողվել է: Միջոցառման կազմակերպիչը «Վրաստանում իրանցի ներդրողների միությունն» էր, տեղեկացնում է«Գրուզիա Online»-ը:
Կազմակերպության նախագահ Մոհամադ Հալեքի տեղեկատվության համաձայն՝ խորհրդաժողովը հետաձգել են այն բանի պատճառով, որ վերջին շրջանում հաճախացել են Վրաստան Իրանի քաղաքացիների մուտքի արգելման դեպքերը: «Իրանցի ներդրողները հատուկ դեկտեմբերի 14-ի խորհրդաժողովին էին ժամանել կոնկրետ ներդրումային պլաններով ու նպատակներով:
Դեկտեմբերի 11-ին նրանցից երկուսին թույլ չեն տվել մտնել Վրաստան եւ հետ են դարձրել: Ինչպես հայտնի է Իրանի արտաքին գործերի նախարարությունը պաշտոնապես կոչ Է արել իր քաղաքացիներին ձեռնպահ մնալ Վրաստան ուղեւորություններից, քանի դեռ առկա թյուրիմացությունը չի պարզվել: Այս ամենի հաշվառմամբ, ըստ իմ ունեցած տեղեկատվության, խորհրդաժողովին ներկա չի եղել Վրաստանոմւ Իրանի դեսպան պարոն Աբաս Թալեբ Փարին, ուստի մենք որոշում ընդունեցինք հետաձգել խորհրդաժողովը եւ սպասել երկու երկրների պաշտոնական գերատեսչությունների պարզաբանմանը»,- ասել է միության նախագահը:


















































Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է