«Դեղին ժիլետավորները» հասան Լեհաստան
Լեհ ֆերմերները ֆրանսիացի բողոքավորների օրինակով դեղին ժիլետներ են հագել եւ դուրս եկել փողոց՝ փակելով երկրի խոշորագույն ավտոճանապարհներից մեկը մայրաքաղաք Վարշավայի մոտակայքում՝ ի պատասխան երկրի ագրարային քաղաքականութան դեմ բողոքի։ Այս մասին հայտնում է RMF24-ը։
Նրանք պահանջում են իշխանություններից քայլեր ձեռնարկել խոզերի զանգվածային անկման պատճառ հանդիսացած աֆրիկյան տենդի դեմ պայքարելու համար։ Ֆերմերները նաեւ դժգոհ են, որ իշխանությունները պատշաճ ուշադրություն չեն դարձնում իրենց եւ չեն աջակցում գյուղոլորտին, ինչպես հարկն է։ Պահանջներից մեկն էլ ազգային արտադրանքի մրցունակության բարձրացումն է։
Ցուցարարների հետ հանդիպել է գյուղնախարար Յան Արդանովսկին, սակայն նրանք պահանջում են, որ իրենց հետ հանդիպի Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին։ Ֆերմերները հայտարարել են, որ պատրաստ են շարունակելու բողոքի իրենց ակցիան այնքան ժամանակ, քանի դեռ իշխանությունները իրենց չեն լսել։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ