Ծեծկռտուք Վրաստանի խորհրդարանում (Տեսանյութ)
Վրաստանի խորհրդարանում վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել պատգամավորների միջև, երբ ընդդիմության ներկայացուցիչն իշխող կոալիցիային մեղադրել է «արյունալի ընտրություններ» անցկացնելու մեջ:
Ինչպես տեղեկացնում է Новости-Грузия-ն, «Միասնական ազգային շարժում» ամենամեծ ընդդիմադիր կուսակցության պատգամավոր Նիկա Մելիան, դիմելով խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեին, ինչպես նաև մեծամասնական պատգամավոր Հենզել Մկոյանին, հայտարարել է. «Նիստերի դահլիճում ես մի քանի հանցագործների եմ տեսնում: Ձեր խղճին առնվազն մեկ մարդու մահ կա: Մի՛ մտածեք, որ դուք հաղթել եք: Դա աննախադեպ մասշտաբի բռնություն էր, որն իրականացրել է ձեր թիմը: Եվ դուք, պարո՛ն Կոբախիձե, քողարկում եք հանցագործներին»:
Այս հայտարարությունը բողոքի ալիք է բարձրացրել «Վրացական երազանք» իշխող կուսակցության պատգամավորների շրջանում: «Եվս մեկ անգամ ուզում եմ ասել. Մե՛լիա, քեզ այդքան ամբարտավան և անդաստիարակ մի՛ պահիր խորհրդարանում»:
Թեժ քննարկմանն են միացել նաև մյուս պատգամավորները, ինչը րոպեներ անց վերածվել է վիճաբանության, այնուհետև ծեծկռտուքի:
Ինչպես հայտնի է, Վրաստանի ընդդիմությունը հրաժարվում է ընդունել նախագահական ընտրությունների արդյունքները, որոնց համաձայն՝ երկրի նախագահ է ընտրվել Սալոմե Զուրաբիշվիլին, որին աջակցում է իշխող կուսակցությունը:


















































Սահակաշվիլիի կողմնակիցները Իվանիշվիլիից պահանջել են ծնկի գալ եւ ներում հայցել
Թբիլիսիում ցուցարարները փորձել են ներխուժել խորհրդարան, իրավիճակը լարված է (տեսանյութ)
Վրաստանում պետությունը կշարունակի օգնել փոքր ու միջին հյուրանոցներին
Վրաստանը չի կարող բացել սահմանը Հայաստանից զբոսաշրջիկների համար
Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 2 դեպք
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է