Դուք ձեր կամքով չեք ինձ կալանավորել, որ հիմա էլ ձեր կամքով ազատ արձակեք. Դեմիրթաշը՝ դատավորներին
Ես 90 տարեկանում էլ ձեր առջեւ կանգնեմ, բերանումս ատամներ չլինի էլ, միեւնույն է ձեզնից արդարացում չեմ պահանջելու։ Նման հայտարարություն է արել դատարանում քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության նախկին առաջնորդ Սելահաթին Դեմիրթաշը։
Թուրքական Ahvalnews–ի փոխանցմամբ՝ դատարանում Սելահաթին Դեմիրթաշն իր պաշտպանական ճառում հայտարարել է, թե դատավորներն իրենց կամքով չեն կալանավորման որոշում կայացրել, որ հիմա էլ իրեն իրենց կամքով ազատ արձակեն։ «Ես 90 տարեկանում էլ ձեր առջեւ կանգնեմ, բերանումս ատամներ չլինի էլ, միեւնույն է ձեզնից արդարացում չեմ պահանջելու։ Ես կալանված չեմ, ես քաղաքական պատանդ եմ»,–ասել է Սելահաթին Դեմիթաշը։
Նշենք, որ Դեմիրթաշը մեղադրվում է «ահաբեկչական կառույցի անդամ լինելու» մեջ։ ՄԻԵԴ–ը օրեր առաջ որոշում էր կայացրել, որով Թուրքիայից պահանջում էր ազատ արձակել նրան, սակայն թուրքական իշխանությունները հրաժարվեցին ընդունել այդ պահանջը։


















































Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է