Գերմանական Volkswagen ավտոմոբիլային կոնցեռնը մասնաճյուղ կհիմնի Թուրքիայում
Գերմանական «Volkswagen» ավտոմոբիլային կոնցեռնը ֆաբրիկա կհիմնի Թուրքիայում: Նվում է, որ գերմանական ընկերությունը որոշումն ընդունել է Թուրքիայի առաջարկով գրեթե 10 տարի ընթացող բանակցությունների արդյունքում: Նախատեսվում է, որ գործարանի կառուցմամբ շուրջ 5 հազար աշխատատեղ կստեղծվի: Գործարանն արտադրությունը կսկսի 2022-ին և սկզբի համար այնտեղ կկազմակերպի կոնցեռնի կազմի մեջ մտնող 2 ապրանքանիշների (Skoda Karoq և Seat Ateca) մոդելներից 2-ի արտադրությունը:
Հաղորդվում է, որ մոդելներից մի քանիսի արտադրությունը Թուրքիայում կազմակերպելով՝ «Volkswagen»-ը նպատակ ունի Գերմանիայում գտնվող իր գործարանների մի մասն օգտագործել նոր՝ էլեկտրական շարժիչներով մեքենաների արտադրություն կազմակերպելու համար:
Նշվում է, որ որոշ մոդելների արտադրությունը Գերմանիայից դուրս կազմակերպելու նպատակով «Volkswagen»-ը Թուրքիայից բացի բանակցել է նաև Բուլղարիայի հետ, սակայն վերջին շրջանում թուրք-գերմանական լարված հարաբերությունների բարելավմանը միտման ֆոնին որոշումը կայացվել է հօգուտ Թուրքիայի:
ermenihaber.am


















































Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է