Եգիպտոսի իշխանություններն արգելել են դեղին անթև բաճկոնների վաճառքը երկրում
Եգիպտոսի իշխանությունները արգելքներ են սահմանել դեղին լուսարձակող բաճկոնների վաճառքի համար:
Ինչպես հաղորդում է Associated Press-ը, անվտանգության ոլորտի պաշտոնյաների և մանրածախ վաճառք իրականացնող առևտրականների կարծիքով՝ իշխանությունները մտավախություն ունեն, որ հակառակորդները կարող են փորձ անել կրկնօրինակել ֆրանսիական բողոքի ցույցերը հաջորդ ամիս կայանալիք միջոցառումների ժամանակ՝ նվիրված 2011-ի ապստամբության տարելիցին: Աղբյուրը հիշեցնում է, որ տարիներ առաջ տեղի ունեցած ապստամբության արդյունքում իշխանությունից հեռացավ նախագահ Հոսնի Մուբարաքը, որը երկիրը կառավարում էր 1981 թվականից:
Մանրածախ վաճառականներին հրահանգել են ընդհանրապես չվաճառել դեղին անթև բաճկոնները: Իսկ մեծածախ առևտուր իրականացնողների վաճառքը խիստ վերահսկողության է ենթարկվելու: Նրանք կկարողանան վերոնշյալ բաճկոնների վաճառք իրականացնել միայն ոստիկանությունից համապատասխան թույլտվություն ստանալուց հետո: Նոր հրահանգը խախտողները կպատժվեն:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայում մոտ մեկ ամիս է, ինչ շարունակվում են «դեղին բաճկոններ» շարժման բողոքի ցույցերը, որի մասնակիցները պայքարում են վառելիքի գների թանկացման դեմ:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ