Մայրաքաղաքին աղետ է սպառնում
Պոտսդամի գերմանական երկրաբանական հետազոտական կենտրոնի աշխատակիցները հայտարարել են, որ Իրանի մայրաքաղաք Թեհրանին, որը Ասիայի խոշորագույն քաղաքներից է՝ 13 միլիոն բնակչությամբ, կարող է աղետ սպառնալ, քանի որ մակերեւույթն այնտեղ արագ նստում է, որոշ տեղերում նույնիսկ տարեկան 25 սմ։ Դա կարող է բերել նրան, որ սկսվի շինությունների եւ կոմունիկացիաների վնասում։ Պատճառը ստորջրյալ ջրերի պաշարի սպառումն է։ Այս մասին գրում է Science Alert հանդեսը։
Վերլուծելով արբանյակային ռադարների հաղորդած տվյալները՝ մասնագետները հայտարարել են, որ Թեհրանի հարթավայրի որոշ հատվածներ, որոնք գտնվում են արեւմտյան մասում հարթավայրի, նստում են տարեկան 25 սմ արագությամբ, իսկ որոշ հատվածներ էլ 5 սմ։ Ինտենսիվ կերպով ստորգետնյա ջրերի օգտագործումը բերում է գրունտային ապարների նման շարժերի։
Գիտնականները նաեւ նշել են, որ վերջին երեսուն տարում ստորգետնյա ջրերի մակարդակը նվազել է 12 մետրով։ Գերմանացի մասնագետները խորհուրդ են տվել վերահաս աղետից խուսափելու համար կազմակերպել խելամիտ ջրօգտագործում։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ