Մակրոնը հանդիպում է անցկացնում արհմիությունների ու կուսակցությունների ներկայացուցիչների հետ
Ելիսեյան պալատում դեկտեմբերի 10-ին սկսվել Է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի եւ արհմիությունների ու քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների հանդիպումը: Պատվիրակների ժամանման եւ հանդիպման սկսվելու կադրերը հեռարձակել Է BFM հեռուստաալիքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ընդհանուր առմամբ հանդիպմանը եկել են 30-40 պատվիրակներ: Հանդիպման մասնակիցների թվում են նաեւ նախարարների կաբինետի ներկայացուցիչները, այդ թվում՝ վարչապետ Էդուար Ֆիլիպը, ՆԳ նախարար Քրիստոֆ Կաստաները, բնապահպանության նախարար Ֆրանսուա դե Ռյուժին եւ Էկոնոմիկայի ու ֆինանսների նախարար Բրյունո լե Մերը:
Նիստի արդյունքներով նախագահը պետք Է հանդես գա ազգին հղված ուղերձով: Նախագահի ելույթը պլանավորված Է տեղական ժամանակով ժամը 20:00-ին (Երեւանի ժամանակով ժամը 23:00-ին): Ինչպես ավելի վաղ հայտնել Է Ֆրանսիայի աշխատանքի նախարար Մյուրիել Պենիկոն, Մակրոնը մտադիր Է «կոնկրետ ու անհապաղ միջոցառումներ» ներկայացնել «դեղին բաճկոնների» բողոքի ակցիաների հետ կապված իրադրությունը կարգավորելու համար:
Դեկտեմբերի 8-ին Ֆրանսիայում տեղի Է ունեցել «դեղին բաճկոնների» շարժման բողոքի ակցիաների չորրորդ մասը: Փարիզում, Լիոնում, Մարսելում, Նանտում, Թուլուզում եւ այլ քաղաքներում անցկացված ցույցերն ուղեկցվել են ոստիկանության հետ բախումներով: Բողոքի ակցիաներին մասնակցած մարդկանց թիվը գերազանցել Է 136 հազարը:
Ֆրանսիայի ՆԳ նախարարության վերջին տվյալների համաձայն՝ շաբաթօրյա ակցիաների ընթացքում բերման Է ենթարկվել գրեթե 2 հազար մարդ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ