Թրամփը սեր է խոստովանել Ֆրանսիային՝ «դեղին բաճկոնների» կարգախոսների համար
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սեր է խոստովանել Ֆրանսիային, որտեղ շաբաթ անցկացվում են «դեղին բաճկոններ» շարժման բողոքի ակցիաները, որոնց մասնակիցները հայտարարել են, որ նույնպիսի ղեկավար են ցանկանում: Այս մասին գրում է РИА Новости-ն՝ վկայակոչելով ամերիկացի ղեկավարի թվիթերյան էջը:
«Փարիզյան համաձայնագիրն այնքան էլ լավ չի գործում Փարիզի համար: Բողոքի ցույցեր և անկարգություններ ողջ Ֆրանսիայով մեկ: Մարդիկ չեն ցանկանում ավելի մեծ գումարներ վճարել, հիմնականում, երրորդ աշխարհի երկրներին՝ պահպանելու համար շրջական միջավայրը: Բացականչում են. «Ցանկանում ենք Թրամփին», սիրում եմ Ֆրանսիան», - գրել է ԱՄՆ ղեկավարը:
Very sad day & night in Paris. Maybe it’s time to end the ridiculous and extremely expensive Paris Agreement and return money back to the people in the form of lower taxes? The U.S. was way ahead of the curve on that and the only major country where emissions went down last year!
— Donald J. Trump (@realDonaldTrump) 8 декабря 2018 г.
Թրամփն ավելի վաղ հանդես էր եկել հայտարարությամբ՝ ասելով, որ Ֆրանսիայում բենզինի գնի թանկացման դեմ անցկացվող զանգվածային ցույցերն ապացուցում են, որ ԱՄՆ-ը ճիշտ էր, երբ դուրս եկավ Կլիմայական փոփոխությունների մասին փարիզյան համաձայնագրից:
Հիշեցնենք, որ այսօր Ֆրանսիայում արդեն 4-րդ շաբաթ օրն է, ինչ զանգվածային ցույցեր են անցկացվում:
Այսօր ոստիկանների հետ տեղի ունեցած բախումների ժամանակ ձերբակալվածների թիվը հասել է 700-ի: Ընդհանուր առմամբ, 31 000 մարդ է դուրս եկել փողոց:


















































Թրամփը Կոնգրեսի թույլտվությունը պարտադիր չի համարում ամերիկացիներին 5000-ական դոլար վճարելու համար
Թրամփը հայտարարել է, որ չի զղջում Իրանի դեմ պատերազմի համար
Թրամփը հանձնարարել է կրճատել Հարավային Կորեայի հետ համատեղ զորավարժությունները
Թրամփը ծրագրային ելույթ կունենա Տեխասում կայանալիք Հանրապետականների համագումարում․ AP
Ուիթքոֆ․ Թրամփը Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտությունը վերածել է խաղաղության հաստատման օրինակելի մոդելի
Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ