Բախումներ Աթենքում. կան տուժածներ եւ ձերբակալվածներ (Լուսանկարներ, տեսանյութ)
Raw Video: Protesters in Greece aim petrol bombs, laser pointers, and firecrackers at police as demonstrations on the 10th anniversary of teen’s shooting turn violent.
— AP Europe (@AP_Europe) 6 декабря 2018 г.
More at https://t.co/shrabqdm7P pic.twitter.com/jj1hqGCNQ2
Հունաստանի մայրաքաղաք Աթենքում բախումներ են տեղի ունեցել ոստիկանների ու ցուցարարների միջև, որոնք խաղաղ բողոքի ակցիա էին անցկացնում՝ նվիրված ոստիկանի կողմից 15-ամյա դեռահասի սպանության 10-րդ տարելիցին, գրում է Associated Press գործակալությունը:
Նշվում է, որ ցուցարարները հսկա այրվող բարիկադ են ստեղծել ու «Մոլոտովյան կոկտեյլներ» ու քարեր նետել ոստիկանների ուղղությամբ:
Հայտնի է նաև, որ ակցիայի մասնակիցները մեքենա են այրել, ոստիկանները պատասխանել են ջրցան մեքենայով ու արցունքաբեր գազով:
Ոստիկանության տվյալների համաձայն՝ ձերբակալվել է 35 մարդ: Բացի այդ, բախումների հետևանքով տուժել է 3 մարդ, այդ թվում՝ 2 ոստիկան:
Ցույցերի հետևանքով ուժեղացվել է մայրաքաղաքում անվտանգությունը. քաղաքի փողոցներում ծառայություն է իրականացրել շուրջ 2500 ոստիկան: Փակվել է նաև քաղաքի մետրոյի կենտրոնական կայարանը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ