ԵՄ-ն կրճատել է Թուրքիային տրամադրվելիք ֆինանսական օգնությունը
Եվրամիությունը 2019թ․ իր բյուջեում զգալի կրճատել է Թուրքիային որպես ԵՄ անդամակցության հավակնող երկրի տրամադրվելիք ֆինանսական աջակցության չափը։ Այս մասին գրում է gazetekarinca.com կայքը:
Հայտնի է, որ Թուրքիային տրամադրվելիք գումարը նվազեցվել է 146,7 մլն եվրոյով:
Բացի այդ, նշվում է, որ սիրիացի փախստականների կարիքները հոգալու համար Թուրքիան կստանա 1,45 մլրդ եվրո օգնություն:
Բյուջեի փաթեթը դեռևս չի հաստատվել համապատասխան մարմինների կողմից:
Դեռևս անցյալ տարի Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը հայտնել էր, որ ԵՄ-ը որոշակի փոփոխություններ կմտցնի Թուրքիային՝ որպես ԵՄ անդամակցության հավակնող երկրի տրամադրվող ֆինանսական օգնության համակարգում:
Յունկերը, մասնավորապես, նշել էր, որ այսուհետ օգնության բյուջեի մեջ տեղ կգտնեն որոշակի կրճատումներ, բացի այդ՝ ԵՄ-ն այսուհետ գումարներ կներդնի միայն արդարադատության համակարգի և ոչ կառավարական կազմակերպությունների համար:


















































Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է