Ջավախքում հատուկ ջոկատայիններ են մոբիլիզացվել
Ջավախքի Փոկա գյուղում տեղի ունեցած սպանության ու դրան հետևած վրեժխնդրության գործողությունների հետևանքով առաջացած լարված վիճակը շարունակվում է: Aliq.ge-ն հայտնում է, որ Վրաստանի ներքին գործերի նախարարության հատուկ ջոկատայինները մոբիլիզացվել են շրջանում:
Սպանվածի ընտանիքի անդամներն ասում են, որ սպանության մեջ մեղադրվողը ձերբակալվելուց հետո պարբերաբար վիրավորել է սպանվածին, և հենց այդ պատճաոով է գյուղի բնակչությունը դուրս եկել նրա դեմ: Սպանվածի և սպանողի հարազատները ոստիկանությանն են անգործության մեջ մեղադրում:
Վրացական «Ռուսթավի 2» հեռուստաընկերությունը նկարահանել է, թե ինչպես է Ախալցխայի կենտրոնում կանգնեցվել մեղադրյալին մեկուսարան տեղափոխող մեքենան, սակայն ոստիկանությունը երկխոսության մեջ չի մտել տեղացիների հետ: Սպանվածի ընտանիքը պնդում է, թե ոստիկանությունը կապ ունի մեղադրյալի հետ:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 3-ին Փոկա գյուղում հրազենային կրակոցից սպանվել էր 1985 թ. ծնված Խ.Տ.-ն: Սպանության կասկածանքով ձերբակալվել է 1986-ին ծնված Գ.Մ.-ն, նա ընդունել է մեղադրանքը, սակայն կարճ ժամանակ անց գյուղի բնակիչների մի մասը դուրս է եկել փողոց, այրել մեղադրյալի երկու տներն ու չորս ավտոմեքենաները:


















































Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է