Պուտինի մամուլի խոսնակը պատմել է, թե ինչ դեր է խաղացել թուրքերենի իմացությունն իր կյանքում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտի (МГИМО) ուսանողների հետ զրույցում ուշագրավ դրվագներ է ներկայացրել իր ուսանողական տարիներից։
Պեսկովի խոսքերով, երբ նա ընդունվել է Լոմոնոսովի անվան Ասիայի և Աֆրիկայի ինստիտուտ, իրեն ստիպել են թուրքերեն սովորել, այնինչ նա ցանկանում էր ուսումնասիրել արաբերեն։
«Այդ ժամանակ գրեթե ոչինչ չգիտեի Թուրքիայի մասին։ Առաջին պատկերացումները Թուրքիայի վերաբերյալ ստեղծվել էին, երբ ծնողներիս հետ միասին Միջերկրական ծովում անցկացրած հանգստից վերադառնում էինք։ Մենք կանգ առանք Ստամբուլում։1980 թվականն էր, իսկ այդ ժամանակ Թուրքիայում իրականացվել էր ռազմական հեղաշրջում։ Չորս կողմում վախ առաջացնող տանկեր էին և զինվորականներ։ Սակայն, երբ ես սկսեցի ուսումնասիրել թուրքերենը վերաբերմունքս Թուրքիայի նկատմամբ փոխվեց։ Այստեղ դու սովորում ես ոչ միայն թուրքերեն, այլև ծանոթանում ես երկրի մշակույթի և ավանդույթների հետ։ Եվ եթե ամբողջ հոգով ես սովորում, դու սկսում ես անկախ քեզնից սիրել այդ երկիրը»,- պատմել է Պեսկովը։
Երբ Պեսկովը 3-րդ կուրսում էր, նա այդ տարիներին փորձաշրջան էր անցել Թուրքիայում ռուսական դեսպանատանը, որտեղ հանդես էր գալիս որպես թուրքերենի թարգմանիչ։ Պուտինի մամուլի խոսնակը խոստովանել է, որ թուրքերեն լեզվի իմացությունը օգնել է դասավորել իր կարիերան։
Աղբյուր` Haqqin


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ