Թուրքիայում Էրդողանին վիրավորելու համար դատի են տվել նախկին նախագահ Գյուլի խորհրդականին
Թուրքիայում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու համար դատի են տվել նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլի նախկին խորհրդականներից Ահմեդ Սևերին, այս մասին տեղեկացնում է T24 կայքը:
Նշվում է, որ Սևերին մեղադրում են իր հրատարակած «Թող ներսումս չմնա. վկայությունս է» գրքում Էրդողանի մասին անթույլատրելի տեղեկություններ ու արտահայտություններ օգտագործելու համար:
Հայտնի է, որ Գյուլի նախկին խորհրդականի դեմ գործը հարուցվել է նախագահ Էրդողանի անմիջական բողոքի հիման վրա: Գործի առնչությամբ հարցաքննության կանչված Սևերը դատախազություն չի ներկայացել և դատախազի հարցերին պատասխանել է գրավոր:
Թուրքիայում «երկրի նախագահին վիրավորելու» մասին հոդվածով դատարանի առաջ են ստիպված լինում կանգնել բազմաթիվ մտավորականներ, լրագրողներ, ընդդիմադիր գործիչներ ու անգամ հասարակ քաղաքացիներ, սակայն սա առաջին դեպքն է, երբ տվյալ մեղադրանքով դատական գործ է բացվում նախկին նախագահներից մեկի աշխատակազմի անդամի դեմ:


















































Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է