Հարավային Սուդանում սկսել են ավելի շատ բռնաբարել
Հարավային Սուդանում վերջին 10 օրերին սեռական բռնության չտեսնված աճ է գրանցվել. այստեղ բռնաբարվել եւ դաժան ծեծ է ենթարկվել 125 կին ու աղջիկ, հաղորդվում է Associated Press-ը:
«Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության փոխանցմամբ, սեռական հանցագործությունների «դրամատիկ աճը» գրանցվել է հատկապես վերջին 10 օրերի ընթացքում, Բենտուի քաղաքում: Երկրի կին բնակչությունը բռնության է ենթարկվում, երբ դուրս է գալիս տնից սնունդ ստանալու:
Հաղորդվում է, որ բռնության են ենթարկվում նույնիսկ հղի, տարեց,ինչպես նաեւ մանկահասակ աղջիկներն ու կանայք:
Սեռական բռնությունը Հարավային Սուդանում տարածվել է քաղաքացիական պատերազմի սկզբից:
ՄԱԿ-ի առաքելությունը հայտարարել է, որ հանցագործությունները կատարում են երիտասարդ տղամարդիկ՝ զինվորական, ինչպես նաեւ քաղաքացիական հագուստով: ՄԱԿ-ն ուժեղացրել է պարեկային հսկողությունը եւ կոչ է արել իշխանություններին պատասխանատվության ենթարկել հանցագործներին: Սակայն Հարավային Սուդանի կառավարությունը այս առնչությամբ որեւէ հայտարարությամբ հանդես չի եկել:
Լուրեր Հայաստանից - NEWS.am


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ