Սաուդյան Արաբիայի արքայազնի ու ՌԴ նախագահի «արտասովոր» ձեռքսեղմումը (տեսանյութ)
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ու Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալման ալ Սաուդն Արգենտինայում մեկնարկած «Մեծ քսանյակ»-ի գագաթնաժողովի շրջանակում անսովոր կերպով են միմյանց ողջունել, ինչը չի վրիպել լրատվամիջոցների աչքից, գրում է USA Today-ը:
Լրատվամիջոցը նշում է, որ Արգենտինայում հավաքված համաշխարհային առաջնորդների սառը ընդունելությանն արժանացած արքայազնը ջերմ ընդունելության է արժանացել ՌԴ նախագահի կողմից:
Տեսանյութում երևում է՝ ինչպես է Պուտինը թափահարում ձեռքն ու պարզում արքայազնին, վերջինս էլ այն իր ձեռքն է առնում ու մյուս ձեռքով մի քանի անգամ տմբտմբացնում:
Այս ջերմ ձեռքսեղմումը տեղի է ունեցել սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության շուրջ ստեղծված իրավիճակի ֆոնին, ինչի համար շոշափվում է Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազնի անունը:
Հիշեցնենք, որ ընդդիմադիր լրագրողն անհետացել էր Ստամբուլում երկրի հյուպատոսություն մուտք գործելուց հետո: Թուրքական ոստիկանությունը պնդում էր, որ լրագրողը սպանվել է Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսության շենքի ներսում: Մինչդեռ հյուպատոսարանից հայտնում էին, թե Խաշոգջին կորել է հյուպատոսության շենքից դուրս գալուց հետո:
Ավելի ուշ Սաուդյան Արաբիան հաստատել է, որ լրագրողը սպանվել է, ըստ նրանց՝ դա տեղի է ունեցել հյուպատոսության ներսում ծագած վեճի հետևանքով:

















































Մինիոնները վերադառնում են
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս