Վրաստանի խորհրդարանը հաստատել է մարիխուանայի օգտագործման մասին նախագիծը
Վրաստանի խորհրդարանը հաստատել է մարիխուանայի օգտագործման մասին նախագիծը, որի նախաձեռնողը Վրաստանի կառավարությունն է, հեղինակը՝ ՆԳ նախարարությունը՝ փոխանցում է Грузия-онлайн-ը։
Նախագծի համաձայն՝ մարիխուանայի օգտագործումը թույլատրելի է միայն անձնական տարածքում (եթե ֆիզիկական անձը/ ֆիզիկական անձի ընտանիքը ապրում է այդ բնակելի տարածքում, եւ այդ տարածքը միաժամանակ ձեռնարկատիրական գործունեության վայր չէ)։
Ըստ նախագծի՝ հասարակական ցանկացած վայրում, հասարակական տրանսպորտում, անչափահասի ներկայությամբ, ուսումնական հաստատությունում, ինչպես նաեւ դրանից որոշակի հեռավորությամբ մարիխուանա, ինչպես նաեւ ծխախոտ ծխելը կպատժվի։
Մարիխուանայի օգտագործումը մինչեւ 21 տարեկան անձի կողմից ցանկացած վայրում պատժելի է։ Դրա համար, նախագծի համաձայն, նախատեսվում է 500-1000 լարի տուգանք, կրկնվելու դեպքում՝ 1000-1500 լարի։
Մարիխուանայի ազդեցությամբ տրանսպորտային միջոց վարելը քրեորեն պատժելի արարք կհամարվի։


















































Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է