Թուրքիան հրաժարվում է կատարել ՄԻԵԴ վճիռը
Թուրքիայի դատարանը հրաժարվել է ազատ արձակել քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» նախկին առաջնորդ Սելահաթին Դեմիրթաշին։ Նրա ազատ արձակման մասին վճիռ էր կայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, փոխանցում է Anadolu գործակալությունը։
Նշվում է, որ դատարանը մերժել է Դեմիրթաշի պաշտպանների վերաքննիչ բողոքը, որում վերջիններս դիմել էին ՄԻԵԴ որոշման հիմքով Դեմիրթաշին ազատ արձակելու հայցով։
Ավելի վաղ ՄԻԵԴ-ը վճռել է, որ Դեմիրթաշի մինչդատական կալանքի ժամկետի երկարացումը խախտում է եւ պահանջել է Թուրքիայի իշխանություններից նրան վճարել 25 հազար եվրո փոխհատուցում։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ այդ վճիռը ոչ մի ուժ չունի իր երկրի համար՝ մեղադրելով ՄԻԵԴ-ին ահաբեկչությանը աջակցելու մեջ։
2016 թվականի նոյեմբերին Թուրքիայի իշխանությունները կալանավորել են Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության 10 պատգամավորների և ղեկավարների, այդ թվում՝ Դեմիրթաշին։ Նրանց մեղադրում են երկրում արգելված Քրդական աշխատավորական կուսակցության հետ կապեր ունենալու մեջ։ Պատգամավորները հերքում են այդ մեղադրանքները։
Սեպտեմբերին Դեմիրթաշին Ստամբուլի դատարանը դատապարտել է 4 տարի 8 ամիս ազատազրկման ահաբեկչական քարոզչության մեղադրանքով։


















































Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է