Բուրսայի Այա Սոֆիա եկեղեցին քանդվում է
Թուրքիայի Բուրսա նահանգի Իզնիկ գավառում գտնվող քրիստոնեական եկեղեցին, որն այժմ գործում է որպես թանգարան, ներսից քայքայվում է: Ըստ Akunq.net-ի՝ թուրքական լրատվամիջոցներն ահազանգում են, որ Այա Սոֆիա անվանումով եկեղեցու պատերի ծեփերն են թափվել, նաև քայքայվում են շաղախները:
Բուրսայի Հիմնադրամների շրջանային տնօրինության կողմից 2007թ. որոշում էր կայացվել թանգարանի վերածված եկեղեցին նորոգել` «հավատարիմ մնալով բնօրինակին և այն վերածել ժամանակակից կառույցի»: Եկեղեցին 2011թ. նոյեմբերի 6-ին որպես մզկիթ է վերաբացվել, որից հետո դրա մի հատվածն է օգտագործվել որպես մզկիթ, մյուսը` թանգարան:
Թանգարանի նախկին տնօրեն Թայլան Սևիլը հայտնել է, որ եկեղեցին ներկայում անմխիթար վիճակում է, և անհրաժեշտ է հնարավորինս կարճ ժամանակում միջոցներ ձեռնարկել, հակառակ դեպքում այն կփլվի:
Բուրսայի Իզնիկ բնակավայրի Այա Սոֆիա եկեղեցին, որը կառուցվել է 787թ., Հայոց ցեղասպանությունից հետո այդ տարածաշրջանում պահպանված հատուկենտ քրիստոնեական կառույցներից մեկն է:


















































Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է