Տասը տարվա ընթացքում առաջին գնացքն այսօր Հարավային Կորեայից Հյուսիսային է ուղևորվել
Նոյեմբերի 30-ին տասը տարվա ընթացքում առաջին անգամ Սեուլից Հյուսիսային Կորեա գնացք է ուղևորվել, փոխանցում է Yonhap գործակալությունը:
Նշվում է, որ դրանում հարավկորեացի պաշտոնատար անձինք են և փորձագետեր, որոնք կհետազոտեն Չինաստանին սահմանակից Սինըյջու քաղաքի երկաթգծերի վիճակը՝ պարզելու համար, թե որտեղ է վերանորոգում անհրաժեշտ:
Ուղևորությունը 18 օր կտևի, որի ընթացքում Հյուսիսային Կորեայում 1200 կմ երկաթգիծ կուսումնասիրվի:

















































