Վրաստանի նորընտիր նախագահ Զուրաբիշվիլին առայժմ չի պատրաստվում քաղաքացիություն շնորհել Սաակաշվիլիին
Վրաստանի նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին առայժմ չի պատրաստվում քաղաքացիություն շնորհել նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին, պատճառը նրա դեմ հարուցված քրեական գործերն են: Այդ մասին Զուրաբիշվիլին հայտնել է BBC-ի ռուսական ծառայությանը տված հարցազրույցում:
«Սկզբում պետք է կարգավորել նրա դեմ հարուցված քրեական գործերի հարցը, և դա ոչ թե քաղաքացիության, այլ առաջին հերթին արդարության հաստատման հարց է», - նշել է նորընտիր նախագահը:
Նա նաև քննադատել է ընտրությունների ֆոնին Սաակաշվիլիի արած հակակառավարական կոչերը՝ համարելով դրանք ակնհայտ խնդիր:
«Նա ելույթ էր ունենում՝ կոչ անելով ոստիկանությանն ու զինվորականներին անցնել ինչ-որ մեկի կողմը: Նա կորցրել է կապն այս երկրի հետ: Այսօրվա դրությամբ նա օտարերկրացի է, որը երկրում իրավիճակի ապակայունացման կոչեր է անում: Մարդիկ իրենց ձայնը տվել են կայունության ու Վրաստանի եվրոպական ապագայի համար: Հենց դրա համար եմ ես այստեղ», - նշել է Զուրաբիշվիլին:
Վրաստանի առաջին կին նախագահը նաև խոսել է այն հարցի շուրջ, որ իր ու ընտրություններում իր հակառակորդ, ընդդիմության միասնական թեկնածու Գրիգոլ Վաշաձեի միջև պայքարն իրականում ընտրություն է նրանց սատարող Սաակաշվիլիի ու նախին վարչապետ, միլիոնատեր Բիձինա Իվանիշվիլիի միջև:
«Դա ընտրություն էր խորհրդային ու ոչ խորհրդային դիվանագետների միջև: Դա նաև ընտրություն էր անցյալի, այսինքն՝ Սաակաշվիլիի, որի ռեժիմը դաժան է գտնվել մարդկանց նկատմամբ, և Իվանիշվիլիի գլխավորած «Վրացական երազանք»-ի միջև», - ասել է Զուրաբիշվիլին:
Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության աջակցությունը վայելող Զուրաբիշվիլին կիրակի անցկացված նախագահական ընտրությունների երկրորդ փուլում ստացել է 59,52% ձայն:
Նրա մրցակիցը՝ ընդդիմադիր Գրիգոլ Վաշաձեն, ստացել է 40,48% ձայն:


















































Սահակաշվիլիի կողմնակիցները Իվանիշվիլիից պահանջել են ծնկի գալ եւ ներում հայցել
Թբիլիսիում ցուցարարները փորձել են ներխուժել խորհրդարան, իրավիճակը լարված է (տեսանյութ)
Վրաստանում պետությունը կշարունակի օգնել փոքր ու միջին հյուրանոցներին
Վրաստանը չի կարող բացել սահմանը Հայաստանից զբոսաշրջիկների համար
Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 2 դեպք
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է