Պուտինն ու Թրամփը կհանդիպեն միայն նեղ կազմով
Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպումը, որը նախատեսված է Արգենտինայում կայանալիք G20 գագաթնաժողովի շրջանակում, տեղի կունենա նեղ կազմով: Այդ մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է «Իզվեստիա» թերթը:
Պեսկովը նշել է, որ պատվիրակությունների լայն կազմով հանդիպում, ինչպես նաև մամուլի համար հայտարարություն նախատեսված չէ: Նրա խոսքով՝ հանդիպման նախապատրաստական աշխատանքներն այս պահին էլ շարունակվում են:
New York Post-ի փոխանցմամբ՝ Դոնալդ Թրամփը դեռ չի որոշել՝ կհանդիպի Վլադիմիր Պուտինի հետ, թե ոչ: ԱՄՆ նախագահը նշել է, որ վերջնական որոշում կկայացնի, երբ իր ձեռքին կլինի Ազովի ծովում տեղի ունեցող իրադարձությունների լիարժեք հաշվետվությունը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ