Փեսացուն չի դիմացել հարսանիքի ժամանակ ծաղրանքներին եւ փախչելով՝ ՃՏՊ-ի մեջ է ընկել
Չինական հարսանեկան ծեսն ավարտվել է ճանապարհատրանսպորտային պատահարով, որի հետեւանքով փեսացուն ծանր վնասվածքներ է ստացել՝ տեղեկացնում է South China Morning Post-ը։
24-ամյա Այ Գուանտաոյի ընկերները նրա հարսանիքի օրը հավաքվել են հարսնացուի տանը եւ սկսել են ծաղրել Ային։ Նրա վրա ձվեր են նետել, գարեջուր եւ թանաք լցրել, այնուհետեւ կապել են լուսարձակի սյանը եւ սկսել հարվածել եղեգնի փայտերով։ Ենթադրվում էր, որ դա տոնական մթնոլորտ կստեղծի։
Չդիմանալով այս ամենին՝ փեսացուն փախել է հարսնացուի տնից, սակայն ընկերները հետեւել են նրան, մայրուղու մոտ փակուղի մտցրել եւ շարունակել ծաղրել։
Երիտասարդը թռել է ցանկապատի վրայով եւ հայտնվել փողոցի բանուկ մասում, որտեղ նրան հարվածել է ավտոմեքենան։
Գուանտաոյին գանգի կոտրվածքներով եւ գլխուղեղի արյան զեղումով հիվանդանոց են տեղափոխել։ Ընկերները խոստովանել են, որ կատարվածի մեջ իրենց մեղքն էլ կա եւ 6000 յուան են հավաքել իրենց ընկերոջ բուժման համար։
Հարսանիքի օրը փեսացուին ծաղրի ենթարկելը հին չինական ավանդույթ է, որը մի քանի հազարամյակի պատմություն ունի։ Երբեմն չար ոգիներին քշելու այդ ծեսում ներգրավում են նաեւ հարսնացուին կամ փեսացուի ծնողներին։ Տոնը չփչացնելու համար նրանք ստիպված դիմանում են։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ