Բանկոմատը 10-ի փոխարեն 100 դոլարանոցներ է բաժանել. բանկոմատի մոտ հերթ է գոյացել (տեսանյութ)
ԱՄՆ Տեխաս նահանգում Bank of America-ի բանկոմատներից մեկի մոտ մարդկանց միջև ծեծկռտուք է տեղի ունեցել. պատճառը եղել է սխալը, որի արդյունքում բանկոմատը 10-ի փոխարեն 100 դոլարանոց թղթադրամներ է տրամադրել:
Ինչպես նշում է Daily Mail-ը, դրա հետևանքով բանկոմատի մոտ մեծ հերթ է գոյացել. մարդիկ որոշել են բաց չթողնել «հարստանալու» առիթը:
Պատմությունը սկսվել է մի հաճախորդից, որը բանկոմատից 10 դոլար է պահանջել, սակայն փոխարենը 100-ն է ստացել: Նա այս մասին գրել է սոցցանցերում, ինչից հետո մարդիկ շտապել են բանկոմատի մոտ: Գոյացած երկար հերթում, սակայն, մարդկանց միջև ծեծկռտուք է տեղի ունեցել:
Ի վերջո, միջամտել է ոստիկանությունը, որը շրջափակել է տարածքն ու փակել բանկոմատը:
Ավելի ուշ Bank of America-ից հայտնել են, որ սխալ է տեղի ունեցել. 10 դոլարանոցների տեղում 100 դոլարանոց թղթադրամներ են դրվել:
Հատկանշական է, որ բանկի ղեկավարությունը թույլ է տվել «հարստացածներին» չվերադարձնել 100 դոլարները: Սակայն բանկը հրաժարվել է հայտնել, թե բանկոմատը սխալմամբ քանի 100 դոլարանոց է տրամադրել:


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ