Փայլանը հրապարակել է Սորոսի հետ Էրդողանի լուսանկարը
Թուրքական մամուլում վերջին օրերին ակտիվորեն շրջանառվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ներդրող, բիզնես-մագնատ Ջորջ Սորոսի լուսանկարը։
Լուսանկարը շրջանառվում է գործարար, Հայոց ցեղասպանությունը ճանաչող ու ազատական հայացքներով աչքի ընկնող Օսման Քավալայի վերաբերյալ Էրդողանի հնչեցրած խոսքերի համատեքստում: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը:
Էրդողանը Քավալային մեղադրել էր Թուրքիայում Ջորջ Սորոսի ներկայացուցիչը լինելու և վերջինի գիծն առաջ տանելու մեջ:
2003 թվականին Դավոսում Էրդողանի ու Սորոսի հանդիպումը պատկերող լուսանկարը սոցցանցում հրապարակել է նաև Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) Դիարբեքիրից ընտրված մեջլիսի հայ պատգամավոր Գարո Փայլանը՝ կցելով հետևյալ գրառումը.
«Էրդողանն ասում է՝ «Գեզիի իրադարձությունները ֆինանսավորող մի անձ բանտում է: Ո՞վ է կանգնած նրա հետևում: Հայտնի հունգարացի հրեա Սորոսը»։ Լուսանկարում Էրդողանը և ԱԶԿ-ի (Էրդողանի գլխավորած Արդարություն և զարգացում կուսակցություն) խոսնակ Օմեր Չելիքը հանդիպում են Սորոսի հետ: Եթե Սորոսի հետ հանդիպումն այն ժամանակ հանցանք չէր, ապա ինչո՞ւ է հիմա հանցանք»:
Նշենք, որ մեկ տարի առաջ կալանավորված Օսման Քավալայի վերաբերյալ դեռևս մեղադրական եզրակացություն կազմված չէ, սակայն Էրդողանը հասցրել է հայտնի գործարարին մեղադրել 2013-ին Ստամբուլի Գեզի այգուց սկսված և Թուրքիայի մյուս քաղաքներ տարածված հայտնի բողոքի ցույցերը ֆինանսավորելու մեջ:


















































Թուրքիայի ընդդիմադիր կուսակցապետի նկատմամբ հետաքննություն է սկսվել
Թուրքիայում 5․8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել․ կա 1 զnh և 69 տուժած
Զբոսաշրջիկները չեղարկում են դեպի Թուրքիա տուրերը՝ հնարավոր երկրաշարժերի պատճառով
Անկարան ուշադիր հետևում է Ուկրաինայի բանակցություններին
Հայաստանի եւ Թուրքիայի ներկայացուցիչները հանդիպել են հայ-թուրքական սահմանին
Դաշտ են դուրս գալիս ձեւիստները
Հայաստանի քաղաքացիները հայտնվել են ռուսական անձնագիր ստացողների թոփ-5-ում
Ում դրոշը պետք է երեւա սահմանի այն կողմում
Քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ ամեն 2-րդ վթարի մեղավորը ավտոբուսի վարորդներն են
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում ոչ ադեկվատ վիճակում գտնվող ուղևորը ձերբակալվել է
61 միլիոն եվրո․ Մբապեն դատարանում հաղթել է ՊՍԺ–ին
Քիմ Քարդաշյանին ծաղրել են SKIMS-ի գովազդում չափից դուրս նիհար Սանտա Կլաուսի պատճառով
Լուկաշենկոն խոսել է նախագահի պաշտոնից հեռանալու մասին
ՍԱՏՄ-ն անհայտ ծագման միս է առգրավել ու ուղարկել ոչնչացման (տեսանյութ)
Հոգեբուժական փորձաքննությունը հաստատել է, որ Լարիսա Դոլինան վաճառել է բնակարանը հոգեկան անառողջ վիճա...