Թրամփն առաջարկել է ստեղծել CNN-ին այլընտրանք
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն առաջարկել Է ամերիկյան հեռուստատեսային ցանց ստեղծել համաշխարհային լսարանի համար, որը կդառնա CNN նորությունների ալիքի այլընտրանքը, որը քննադատաբար Է տրամադրված Սպիտակ տան ներկայիս ղեկավարի նկատմամբ: Նոյեմբերի 26-ին Թրամփն այս մասին գրել Է Twitter-ի իր անձնական Էջում:
«Թեեւ Միացյալ Նահանգներում CNN-ի գործերը, դատելով ըստ վարկանիշների, այնքան Էլ լավ չեն ընթանում, ԱՄՆ-ի սահմաններից դուրս նրանք քիչ մրցակիցներ ունեն,- գրել Է Թրամփը:- Ամբողջ աշխարհում CNN-ը հզոր ձայն Է, որը Միացյալ Նահանգները ներկայացնում Է կանխակալ եւ կեղծ տեսքով: Անհրաժեշտ Է ինչ-որ բան անել, այդ թվում, հնարավոր Է, ստեղծել մեր սեփական համաշխարհային ցանցը՝ ամբողջ աշխարհին ցույց տալու համար, թե մենք ինչ մեծ ենք իրականում», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

















































