ՌԴ-ին այլևս չեն հետաքրքրում պատժամիջոցները. Լավրով
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ իրենց այլևս չեն հետաքրքրում այն պատժամիջոցները, որոնք կարող են սահմանվել ՌԴ-ի դեմ Կերչի նեղուցի շրջանում տեղի ունեցած միջադեպի պատճառով, գրում է ТАСС գործակալությունը:
«Դա արդեն վաղուց դադարել է մեզ հուզել: Իհարկե, պատժամիջոցների սահմանումը միշտ էլ վատ է, սակայն մեզ համար բարդ է մեկնաբանել մի քաղաքականություն, ըստ որի՝ պատժամիջոցների թիրախ է դառնում այն երկիրը, որի տարածքային ամբողջականությունն է խախտվում, ինչպես երեկվա միջադեպի ժամանակ: Շատ դժվար է հույս ունենալ, որ մենք կկարողանանք ազդել մարդկանց վրա, որոնք ունեն միայն մեկ ցանկություն. նորանոր առիթներ փնտրել ՌԴ-ի դեմ ճնշումների համար», - ասել է Լավրովը:
Հիշեցնենք, որ այսօր Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն գործողության մեջ է դրել երկրի ազգային անվտանգության ու պաշտպանության խորհրդի որոշումը, այն է՝ երկրում ռազմական դրություն սահմանել մինչև 2019 թվականի հունվարի 25-ը: Պորոշենկոն հրամանագիրը ներկայացրել է Գերագույն ռադայի հաստատմանը:
Նոյեմբերի 25-ի առավոտյան ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը հայտնել է Ուկրաինայի ռազմածովային ուժերին պատկանող նավերի կողմից ռուսական ջրային սահմանի խախտման մասին: Նշվում է, որ երեք ուկրաինական նավ ուղղություն է վերցրել դեպի Կերչի նեղուց՝ նախապես նավերի անցման համար համապատասխան դիմում չներկայացնելով: Արդյունքում ռուսական կողմը բեռնանավերով փակել է նեղուցը: Բացի դրանից, ռուսական սահմանապահ նավը վնասել է ուկրաինական քարշակին, որը հետևում էր նավերի խմբին:
Այնուհետև Ռուսաստանն Ուկրաինայի ռազմածովային ուժերի գործողությունների պատճառով Սու-25 օդանավերը հերթապահության է ուղարկել Կերչի նեղուցի շրջանում:
Կիևը Մոսկվային մեղադրել է բացահայտ ագրեսիվ գործողություններ կատարելու համար: Կիևը նաև հայտնել է Ռուսաստանի կողմից իր նավերի ուղղությամբ կրակ բացելու ու նավերը գրավելու մասին:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ