Հույն լրագրողները 24-ժամյա գործադուլ են անցկացնում
Հունական մամուլի եւ լրատվամիջոցների աշխատակիցների պրոֆմիությունները անցած չորեքշաբթի հայտարարված համազգային գործադուլի շրջանակում երեքշաբթի սկսել են 24-ժամյա գործադուլ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Պրոֆմիությունների ղեկավարության որոշմամբ՝ երեքշաբթի առավոտյան 6-ից մինչեւ չորեքշաբթի առավոտյան 6-ը գործադուլ կանցկացնեն պետական եւ մասնավոր հատվածների բոլոր լրատվամիջոցների, հանրային հեռուստատեսության, տեղեկատվության հարցերով գլխավոր քարտուղարության, գերատեսչությունների մամուլի ծառայությունների աշխատակիցները:
Մեկ օր չեն թողարկվի ռադիոյի եւ հեռուստատեսության նորությունները, չի աշխատի կայքերի մեծ մասը: Գործադուլն անցկացվում է որպես բողոք գոտիները ձգելու քաղաքականության դեմ:
Լրագրողները պահանջում են վերականգնել բոլոր բռնությամբ խախտված մասնագիտական, թոշակային եւ պրոֆմիութենական իրավունքները:
Լրատվամիջոցների աշխատակիցները պահանջում են հավաքական աշխատանքային համաձայնագրեր՝ բոլորի համար կայուն եւ ամբողջական աշխատանքով ու հավասար իրավունքներով, արժանապատիվ աշխատավարձ ու թոշակ, պետության երաշխիքով սոցիալական ապահովություն, անվճար առողջապահություն, 2019 թվականի բյուջեի նախագծի անհապաղ փոփոխություն եւ հիմնական ու լրացուցիչ թոշակների, տոնական նպաստների ապօրինի կրճատման անհապաղ փոխհատուցում:
Պահանջների թվում է աճուրդներով վաճառված պարտառուների միակ կացարանի պաշտպանությունը: Լրատվամիջոցների աշխատակիցները նաեւ մամուլի ազատություն են պահանջում:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ