Ավստրիայում հիջաբի արգելքը դպրոցներում կտարածեն նաեւ սիկխերի թյուրբանի վրա
Մանկապարտեզներում եւ ցածր դասարաններում աղջիկների հիջաբ հագնելու Ավստրիայի կառավարության արգելքը կարող է տարածվել նաեւ սիկխերի թյուրբանի վրա՝ տեղեկացնում է ORF-ն։
Ավստրիայի կառավարության կողմից կազմված նախագծի համաձայն՝ մանկապարտեզներում եւ դպրոցի ցածր դասարաններում կարգելվի գլխաշորերով գլուխը փաթաթել։ Դա առաջին հերթին վերաբերում է հիջաբին, բայց կարող է վերաբերել նաեւ թյուրբանին։ Սիկխերի համայնքի ներկայացուցչի խոսքերով՝ որեւէ երկրում դեռ թյուրբանը չեն արգելել։ Ըստ նրա՝ թյուրբանը հարգանք է Աստծո հանդեպ եւ իրենց կրոնի «կարեւոր տարբերիչ նշանն է»։
Այժմ Ավստրիայում մոտ 15 հազար սիկխ է ապրում, սակայն նրանց կրոնական համայնքը պաշտոնապես ճանաչված չէ։ Սիկխերը անհավանական են համարում, որ ցածր դասարանի տղաները թյուրբան չկրեն։
2017թ․ հոկտեմբերի 1-ից Ավստրիայում արգելվել են փարանջան, բուրկան եւ նիկաբը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ