Բրազիլիայում նախկին նախագահին մեղադրել են փողերի լվացման մեջ
Բրազիլիայի նախկին ննախագահ Լուիս Ինասիու Դա Սիլվային մեղադրում են փողերի լվացման մեջ, որոնք իբր նա ստացել է Հասարակածային Գվինեայի կառավարության եւ բրազիլական ARG ընկերության միջեւ միջնորդության համար՝ տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։
Երկրի դատախազության տվյալներով՝ խոսքը 1 մլն ռեալի (մոտ 256 հազ․ դոլար) մասին է, որ 2011թ․ սեպտեմբերից մինչեւ 2012թ․ հունիս, որպես նվիրատվություն, ստացել է Լուլայի ինստիտուտը։
Նախկին նախագահի փաստաբանը ասել է, որ բոլոր մեղադրանքները շինծու են։
Globo-ն տեղեկացնում է, որ Լուլայի ինստիտուտն իր հերթին հայտարարել է, որ ամեն ինչ օրինական է եղել, եւ այդ գումարներից հարկեր են վճարվել, իսկ միջոցներն ուղղվել են ինստիտուտի գործունեությանը։
Ապրիլին Լուիս Դա Սիլվային տեղափոխել էին Կուրիտիբա քաղաք, որի բանտում նա սկսել էր կրել 12 տարվա եւ 1 ամսվա իր պատիժը, որին դատապարտվել էր կոռուպցիայի համար։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ