«Նրանց իրենց երկրներ ուղարկեք». Թրամփը սպառնացել է ներգաղթյալների պատճառով փակել Մեքսիկայի հետ սահմանը
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն իր թվիթերյան էջում անդրադարձել է ամերիկա-մեքսիկական սահմանին ապօրինի ներգաղթյալների ու ամերիկացի սահմանապահների միջև լարված իրավիճակին՝ հայտարարելով, որ «ներգաղթյալներից որևէ մեկն ԱՄՆ մուտք չի գործելու»:
«Մեքսիկան պետք է սահմանից հեռացնի ու իրենց երկրներ ուղարկի Միացյալ Նահանգների պետական դրոշը ծածանող ներգաղթյալներին, որոնցից շատերը սառնասիրտ հանցագործներ են: Արեք դա օդանավով, ավտոբուսով կամ ինչով որ ցանկանում եք, բայց այդ մարդիկ ԱՄՆ չեն մտնելու»,-գրել է նախագահը:
Բացի այդ, նա սպառնացել է միգրացիոն սպառնալիքի պատճառով մեկընդմիշտ փակել Մեքսիկայի հետ սահմանը:
«Եթե կարիք լինի, մեկընդմիշտ կփակենք Մեքսիկայի հետ սահմանը: Կոնգրե՛ս, ֆինանսավորի՛ր պատի կառուցումը»,-գրել է Թրամփը՝ նկատի ունենալով Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելու վերաբերյալ իր վիճահարույց ծրագիրը, որը չի հաստատվել Կոնգրեսի կողմից:
Հիշեցնենք, որ ամերիկացի սահմանապահների ու Հարավային Ամերիկայից ժամանած ապօրինի ներգաղթյալների միջև նոյեմբերի 25-ին տեղի են ունեցել թեժ բախումներ:
Հայտնի է, որ մոտ 500 ներգաղթյալ, այդ թվում՝ կանայք ու երեխաներ, փորձել են ապօրինաբար հատել ԱՄՆ սահմանը: Դրան ի պատասխան ամերիկյան կողմն արցունքաբեր գազ ու ռետինե փամփուշտներ է կիրառել:
Միջադեպը տեղի է ունեցել ԱՄՆ-ին սահմանակից մեքսիկական Տիխուանայում (Սան Յիսիդրո անցակետ), որի քաղաքապետն ավելի վաղ մարդասիրական ճգնաժամ էր հայտարարել՝ բողոքելով, որ իշխանությունները չեն կարողանում լուծել քաղաք ժամանած մոտ 5.000 ներգաղթյալներին ապաստան տրամադրելու հարցը:
Հայտնի է, որ ամերիկա-մեքսիկական սահմանին 7.415 ներգաղթյալ է կուտակվել, որոնց մեծ մասը եկել է Հոնդուրասից:
Հոկտեմբերից սկսած Հարավային Ամերիկայի մի շարք պետություններից՝ Հոնդուրասից, Սալվադորից ու Գվատեմալայից, հազարավոր ներգաղթյալների «քարավաններ» սկսել են շարժվել դեպի Միացյալ Նահանգների սահման: Նրանց ճանապարհն անցնում է ԱՄՆ-ին սահմանակից Մեքսիկայով, որի իշխանություններն անտեսել են Թրամփի՝ ներգաղթյալների ընթացքը խոչընդոտելու պահանջը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ