Քեյթի ու Մեգանի միջև բարդ հարաբերությունների պատճառով արքայազն Հարին կնոջ հետ կհեռանա Քենսինգտոնյան պալատից
Մեծ Բրիտանիայի արքայազններ Ուիլյամն ու Հարին եղբայրական մտերմության հրաշալի օրինակ են, սակայն ամուսնանալուց ու ընտանիք կազմելուց հետո նրանց հարաբերությունները կարծես թե վատացել են, ու դրան, ենթադրաբար, նպաստում են արքայազնների կանայք:
Այս մասին գրում է Daily Mail-ը՝ մանրամասնելով, որ արքայազն Հարին ու նրա կինը՝ Մեգան Մարքլը, հաջորդ ամիս կտեղափոխվեն Քենսինգտոնյան պալատից ու կբնակվեն Վինձորում:
Հայտնի է, որ այժմ արքայազններն իրենց ընտանիքներով բնակվում են Քենսինգտոնյան պալատի տարածքում՝ առանձին տներում:
Թագավորական զույգերին մոտ կանգնած աղբյուրի փոխանցմամբ՝ տեղափոխման պատճառը Քեյթի ու Մեգանի միջև բարդ հարաբերություններն են:
«Քեյթն ու Մեգանը շատ տարբեր մարդիկ են ու իրականում այդքան էլ «լեզու չեն գտնում»»,- պատմել է աղբյուրը:
Հայտնի է, որ Քեմբրիջի դուքսի ու դքսուհու՝ Քենսինգտոնյան պալատի տարածքում գտնվող առանձնատունն ունի 22 սենյակ, մինչդեռ Սասեքսի դքսին ու դքսուհունը՝ ընդամենը երկու:


















































Արքայազն Չարլզը դադարել է ֆինանսավորել Հարիին ու Մեգան Մարքլին
Բրիտանական թագավորական ընտանիքի կայքից ջնջվել են Մեգան Մարքլի, արքայազններ Հայրիի եւ Էնդրյուի հաշիվները
Բացահայտվել է, թե ով է արքայական ընտանիքի ամենագեղեցիկ կինը
Հարին և Մեգանը վերադառնում են Մեծ Բրիտանիա
Արքայազն Ֆիլիպը կորոնավիրուսի պատճառով ծննդյան 99-ամյակին խուսափել է մեծ խնջույքից, հրավառությունից
Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ