Դեռահասներն ինքնաթիռ են առեւանգել
ԱՄՆ Յութա նահանգում 14 և 15-ամյա երկու դեռահաս միաշարժիչ ինքնաթիռ են առևանգել և դրանով հաջողությամբ քաղաքից քաղաք տեղափոխվել, փոխանցում է ABC News-ը:
Դեռահասներն ինքնաթիռն առևանգել են Ջենսեն քաղաքում և վայրէջք կատարել Վերնալ Ռիջինա օդանավակայանում՝ անցնելով 24 կմ:
Օրինախախտները ձերբակալվել են և մեկուսարան տեղափոխվել:

















































