Անգլիայում վատ հարևանից ազատված բնակիչները նրա ազատազրկման առիթով խնջույք են կազմակերպել
Մեծ Բրիտանիայի Նյուտոն Էյկլիֆ շրջանում (Անգլիա) ապրող Սթիվեն Լոուսոնի հարևաններն այնքան են ուրախացել «սարսափ երազների հարևանը» մականունը ստացած տղամարդու կալանավորումից, որ խնջույք են կազմակերպել այդ առիթով, գրում է life.ru-ն:
«Նա կյանքեր էր խորտակում: Նա կարող էր սկսել կռիվ անել դատարկ սենյակում: Սովորաբար ես չեմ խղճում բանտում հայտնվածներին, սակայն այս դեպքում անկեղծորեն ցավում եմ նրանց համար, ովքեր ստիպված են լինելու նրա կողքին ապրել այս ամիսների ընթացքում», - պատմել է տղամարդու հարևաններից մեկը:
Բնակիչները պատմում են, որ Սթիվենն այս տարիների ընթացքում հասցրել է բավականին շատ անհանգստություն պատճառել շրջապատի մարդկանց. նա ծեծի է ենթարկել երիտասարդ մոր, սև ներկով ներկել հարևանների պատուհանները, երբեմն էլ բակում շների հաչոցի ձայնագրություն է միացրել:
1996 թվականից սկսած հարևանները պարբերաբար գանգատվել են, որ նա խախտում է հասարակական կարգը: Տղամարդը հաճախ վնասել է հարևանների մեքենաներն ու ծաղրել ծեր կնոջ:
Թեև Սթիվենը հաճախ է հայտնվել ճաղերի ետևում՝ բանտից դուրս գալուց հետո նա կրկին անցել է հին գործին: Իր վերջին իրավախախտումները նա կատարել է այս տարվա մարտ ու օգոստոս ամիսներին, ինչից հետո 18 ամսով դատապարտվել է ազատազրկման:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ