Դոնի Ռոստովում 71-ամյա թոշակառու կինը կասկածվում է 3 անձի սպանության մեջ
Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքում 71-ամյա թոշակառու կինը կասկածվում է 3 անձի սպանության մեջ, գրում է ռուսական ТАСС գործակալությունը՝ հղում անելով իրավապահ մարմիններին:
Նշվում է, որ քաղաքի բնակարաններից մեկում նոյեմբերի 17-ին հայտնաբերվել է 1937 թվականին ծնված տղամարդու, 1982թ. ծնված կնոջ և նրա 8-ամյա երեխայի դիերը: Մահացածների մարմիններին առկա են եղել դաժան սպանության հետքեր:
Սպանության կասկածանքով ձերբակալվել է նույն բնակարանի բնակչուհի 71-ամյա կինը:
Հետաքննության նախնական վարկածի համաձայն՝ տան անդամները կենցաղային հողի վրա վեճեր են ունեցել, ինչը պատճառ է դարձել երկար տարիների լարված հարաբերությունների:
Դատարանը ձերբակալվածի համար որպես նախնական խափանման միջոց ընտրել է երկամսյա կալանքը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ