Հոնդուրասի նախագահը համաշխարհային շուկայում սուրճի «արդար» գինը վերականգնելու նպատակով «խաչակրաց արշավանք» է սկսել
Հոնդուրասի նախագահ Խուան Օռլանդո Էրնանդեսն այս ուրբաթ «խաչակրաց արշավանք» է հայտարարել, որի նպատակն է վերականգնել համաշխարհային շուկայում սուրճի «արդար» գինը, գրում է ria.ru-ն:
Սուրճի արտադրության ոլորտում վերջին տարիների ճգնաժամով պայմանավորված գնային անկումը մեծ հարված է հասցրել աշխարհում սուրճ արտադրող երկրների տնտեսությանը: Հոնդուրասը մտնում է այդ երկրների առաջատար տասնյակի մեջ:
«Հոնդուրասը «խաչակրաց արշավանք» է սկսում երկրների, կազմակերպությունների և արդյունաբերողների դաշինք ստեղծելու նպատակով, որը կվերականգնի սուրճի պես կարևոր ապրանքի համեմատաբար արդար գինը»,- հայտարարել է Օռլանդո Էրնանդեսը՝ Գվատեմալայի մայրաքաղաքում անցկացված Իբերոամերիկյան գագաթնաժողովի նիստին:
Նախագահի խոսքով՝ բացասական իրավիճակը մեծ հարված է հասցրել սուրճի արտադրությանը, այս ոլորտի շատ աշխատողներ հայտնվել են աղքատության շեմին:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ